Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկան 2025 թվականին

Դատավորների կարգապահական պատասխանատվության օրենսդրական կարգավորումների զարգացումը, հիմնախնդիրներն ու պրակտիկ կիրառումը  տարիներ շարունակ գտնվում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ուշադրության տիրույթում։ Եվ հաշվի առնելով դատավորների կարգապահական պատասխանատվության վարույթների նկատմամբ հանրային վերահսկողության կարևորությունը՝ Կազմակերպության կողմից իրականացվում է դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացների մշտադիտարկում և կայացված որոշումների ուսումնասիրություն։ Սույն հետազոտությունն ամփոփում է 2025 թ.-ի ընթացքում Բարձրագույն […]

ԻՊԱՍ-ը պահանջում է քննել հնդիկ միգրանտների իրավունքների հնարավոր խախտումները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն բողոքարկել է Քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության քննիչի որոշումը, որով Իջևանի «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիների իրավունքների հնարավոր խախտումների և հանցագործությունների առթիվ քրեական վարույթ նախաձեռնելը մերժվել էր։ ԻՊԱՍ-ի կողմից ներկայացված քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ հաղորդումը հիմնված էր հրապարակային տեսանյութերում և լրագրողական նյութերում տեղ գտած տեղեկությունների վրա, որոնք […]

Դատական անկախության վերաբերյալ ԻՊԱՍ-ի  դիտարկումները տեղ են գտել ՄԱԿ-ի զեկույցում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ՄԱԿ-ի Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով հատուկ զեկուցողին է ներկայացրել ՀՀ-ում դատավորների ընտրության և նշանակման հարցը կարգավորող սկզբունքների, չափանիշների և գործունեության վերաբերյալ  զեկույց: Հատուկ զեկուցողն իր Դատավորների ընտրության սկզբունքների վերաբերյալ թեմատիկ զեկույցում ամփոփել է երկրների փորձն ու սահմանել դատավորների ընտրության նվազագույն երաշխիքները՝ ի ապահովումն գործընթացի անկախության և անկողմնակալության և հանրային […]

Հանդիպում ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ

 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը գործընկերների հետ հունիսի 6-ին հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ ընտրական գործընթացների շրջանակում քրեական պատասխանատվության միջոցների կիրառման պրակտիկան, ազատությունից զրկման ձևով խափանման միջոցների լայն կիրառման խնդիրը, ինչպես նաև ատելության և […]

Կարծիք «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացրել է կարծիք՝ քննադատելով առաջարկվող կարգավորումները և դրանց ընդունման ընթացքը։ Կարծիքը տեղադրվել է նաև e-draft.am էլեկտրոնային հարթակում։

Բաց նամակ-հայտարարություն

Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա ՎարդապետյանինՄենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և անհատներս,  խստորեն դատապարտում ենք Արթուր Օսիպյանի նկատմամբ շարունակվող  ակնհայտ անօրինական, անհիմն ու քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդումն ու նրա կալանավորումը, որը կիրառվում է որպես պատիժ։ 2026 թ. մայիսի 18-ին Երևան քաղաքի փողոցներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավի և քաղաքացիների […]

«Հրապարակայնորեն դիմեք Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին և ապահովել նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունները»․ ՔՀԿ կոչը միջազգային կառույցներին

Քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին՝ հրավիրելով նրանց հրատապ ուշադրությունը Արթուր Օսիպյանի կալանավորման և նրա նկատմամբ շարունակվող քրեական հետապնդման վրա։ Նամակը՝ ստորև։ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական առաքելություններին29 մայիսի, 2026 թ. Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունների […]

Կարծիք Կառավարության որոշման հանրային քննարկման կազմակերպման և անցկացման կարգի մասին

ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները առաջարկներ են ներկայացրել Հանրության գերակա շահի հիմքով սեփականության օտարման գործընթացում հանրային մասնակցության ապահովման վերաբերյալ 08.05.2026թ․ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու […]

Հայտարարություն Արթուր Օսիպյանի անօրինական և ընտրովի քրեական հետապնդման վերաբերյալ

Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք 19 մայիսի 2026 թվականին Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված ակնհայտ անօրինական, անհիմն և քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելը։ Առավել ևս անօրինական, անհամաչափ և դատապարտելի է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը դատարան, որը  կիրառվում է անձի հանրային խոսքն ու գործնեությունը սահ մանափակելու և նրան պատժելու նպատակով, […]

Հայտարարություն Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման կենտրոնում քաղաքացու մահվան վերաբերյալ

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում քաղաքացի Ա. Հովհաննիսյանի մահվան առնչությամբ:  Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ անձը ձերբակալված է եղել քարոզչական պաստառ պոկելու առնչությամբ՝ քարոզարշավին խոչընդոտելու հանցակազմով հարուցված քրեական վարույթի շրջանակներում և Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահելու վայրից շտապօգնության բժշկի ցուցումով  ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության […]

Հայտարարություն Քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի և ընտրովի արդարադատության բացառման անհրաժեշտության վերաբերյալ

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս մեր խոր մտահոգությունն ենք հայտնում և դատապարտում  2026թ. հունիսի 7-ին ՀՀ ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի շրջանակներում քաղաքական ուժերի ներկայացուցիչների կողմից օգտագործվող վիրավորական, պիտակավորող, մարդկային արժանապատվությունը նվաստացնող, ատելություն քարոզող հանրային խոսքը: Նման բառապաշարի օգտագործումը չի նպաստում հանրության համար էական հարցերի շուրջ բովանդակային քննարկման և առողջ բանավեճի կայացմանը: Ավելին, պետական կառավարման բարձրագույն պաշտոնների հավակնող […]

Հայտարարություն Կարակալպակ ակտիվիստ Դաուլետմուրատ Տաժիմուրատովի նկատմամբ կայացված դատավճի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ «Քաղաքացիական համերաշխության հարթակի» ևս 18 կազմակերպությունների հետ միասին, միացել է կարակալպակ ակտիվիստ Դաուլետմուրատ Տաժիմուրատովի նկատմամբ կայացված դատավճիռը դատապարտող հայտարարությանը։ Համատեղ հայտարարությամբ կազմակերպությունները խստորեն դատապարտում են Ուզբեկստանի դատարանի որոշումը, որով ոչ բռնի գործողությունների կողմնակից ակտիվիստի ազատազրկման ժամկետը 16 տարուց երկարաձգվել է մինչև 18,5 տարի՝ ուղեկցվելով դատավարական լուրջ խախտումներով և բանտում նրա […]