ԻՊԱՍ-ը պահանջում է քննել հնդիկ միգրանտների իրավունքների հնարավոր խախտումները
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն բողոքարկել է Քննչական կոմիտեի Տավուշի մարզի քննչական վարչության քննիչի որոշումը, որով Իջևանի «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում աշխատող Հնդկաստանի քաղաքացիների իրավունքների հնարավոր խախտումների և հանցագործությունների առթիվ քրեական վարույթ նախաձեռնելը մերժվել էր։
ԻՊԱՍ-ի կողմից ներկայացված քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ հաղորդումը հիմնված էր հրապարակային տեսանյութերում և լրագրողական նյութերում տեղ գտած տեղեկությունների վրա, որոնք վերաբերում էին հնդիկ աշխատողների նկատմամբ հնարավոր շահագործման, հարկադիր աշխատանքի, ֆիզիկական բռնության, ինչպես նաև գործադուլի ընթացքում ոստիկանության կողմից ուժի գործադրման դեպքերին։
Կազմակերպությունը պահանջում է, որ ներկայացված տեղեկությունների հիման վրա քրեական վարույթ նախաձեռնվի և անկախ ու արդյունավետ քննություն իրականացվի։
ԻՊԱՍ-ը հետևողականորեն շարունակում է պաշտպանել աշխատանքային իրավունքները Հայաստանում, այդ թվում՝ միգրանտ աշխատողների աշխատանքային և հիմնարար իրավունքները՝ պահանջելով, որ հնարավոր խախտումների յուրաքանչյուր դեպք ստանա լիարժեք իրավական գնահատական և արդյունավետ քննություն։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանի վստահորդը նախկինում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում քրեական