Հայտարարություն

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամի ընտրության շուրջ ՀՀ դատական դեպարտամենտը 2026 թվականի ապրիլի 6-ին հայտարարել է մրցույթ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) դատավոր չհանդիսացող անդամի ընտրության նպատակով։ Ապրիլի 23-ին տարածված հաղորդագրության համաձայն՝ մրցութային հանձնաժողովը, 2026 թվականի ապրիլի 21-ի նիստում ամփոփելով մրցույթի արդյունքները և […]
Ներկայացվեցին դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկային նվիրված ուսումնասիրության արդյունքները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ապրիլի 30-ին Երևանում ներկայացվեցին «Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկան 2025 թվականին» ուսումնասիրության արդյունքները։ ԻՊԱՍ ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը ողջույնի խոսքում նշեց, որ Կազմակերպությունը տարիներ շարունակ իրականացնում է դատավորների կարգապահական պատասխանատվության վարույթների մշտադիտարկում և պրակտիկայի ամփոփում՝ նպատակ ունենալով հասարակական վերահսկողության ենթարկել այս կարևորագույն գործընթացները, որտեղ հատվում են դատավորների հաշվետվողականության և պատասխանատվության, […]
Իրավապաշտպան կազմակերպությունները բաց նամակով դիմել են Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիու Կոշտային

Հայաստանյան շուրջ 3 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ ապրիլի 30-ին բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային։ Բաց նամակը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ տիկին ֆոն դեր Լայեն,Հարգելի՛ պարոն Կոշտա, Հայաստանն առաջիկայում հյուրընկալելու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը: Այս միջոցառումների շրջանակում Ձեր առաջիկա այցը […]
Կարծիք «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ արդարադատության նախարարությունն e-draft.am էլեկտրոնային հարթակում տեղադրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Որպես Նախածգի հիմնավորում, ի թիվս այլնի, նշվում է Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1776 որոշման պահանջներին համապատասխանեցման անհրաժեշտությունը, ինչպես նաև ինստիտուտի զարգացումը և կատարելագործումը։ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն ներկայացրել է […]
ՄԻԵԴ-ը արձանագրել է Հայաստանի կողմից անձի ազատության իրավունքի խախտում «Սելիմյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թ․ ապրիլի 16-ի իր վճռով արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (անձի ազատության և անձեռնմխելիության իրավունք) խախտում «Սելիմյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» (գործեր N 2991/16 և այլն) գործում՝ գտնելով, որ դիմումատուների ազատությունից զրկումը եղել է ոչ իրավաչափ։ Գործը վերաբերում է 2015 թ․ Էլեկտրիկ Երևան ակցիաների ժամանակ բերման […]
Ներկայացվեցին փաստաբանական ծառայությունների հասանելիության վերաբերյալ հետազոտության արդյունքները

Ապրիլի 16-ին Երևանում ներկայացվեցին «Փաստաբանական ծառայությունների հասանելիությունը և արդարադատության մատչելիության գնահատումը հարկային բեռի ավելացման համատեքստում» թեմայով հետազոտության արդյունքները։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը ողջույնի խոսքում նշեց, որ այս ուսումնասիրությամբ փորձ է արվել վերլուծելու, թե հարկային նոր փոփոխությունը ինչպես է ազդելու իրավաբանական օգնության հասանելիության, դատական պաշտպանության հնարավորության, խոցելի խմբերի պաշտպանության և ընդհանրապես արդարադատության […]
«Ձևական բարեփոխումները չեն ապահովում իրական փոփոխություն»․ Հասմիկ Հարությունյանի ելույթը ԵՄ–Հայաստան հարթակում

Ապրիլի 15-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ հանդիպումը՝ պետական, եվրոպական և քաղաքացիական հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկելու CEPA-ի շրջանակում իրականացվող բարեփոխումները և դրանց ազդեցությունը։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը որպես խոսնակ մասնակցեց ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման և վիզաների ազատականացման գործընթացին վերաբերյալ պանելային քննարկմանը։ Իր ելույթում Հասմիկ Հարությունյանը անդրադարձավ մարդու իրավունքների […]
Ուղիներ դեպի արդարադատություն․ դատաիրավական բարեփոխումների շուրջ տարածաշրջանային երկխոսություն․ Հայաստան, Վրաստան, Մոլդովա

2026 թվականի մարտի 17-ին Երևանում կայացել է «Ուղիներ դեպի արդարադատություն․ դատաիրավական բարեփոխումների շուրջ տարածաշրջանային երկխոսություն․ Հայաստան, Վրաստան, Մոլդովա» խորագրով համաժողովը։ Համաժողովը ծառայեց որպես տարածաշրջանային երկխոսության հարթակ՝ միավորելով փորձագետներին և պրակտիկ մասնագետներին՝ դատական բարեփոխումների հիմնական հարցերը քննարկելու նպատակով։ Մասնավորապես, քննարկումները կենտրոնացած էին դատական բարեվարքության, դատավորների կարգապահական պատասխանատվության և գործերի քննությունը ողջամիտ ժամկետում ապահովելու կարևորության վրա։ Ընդգծելով […]
Վերաքննիչ վարչական դատարանը պարտավորեցրել է ՆԳՆ-ին ԻՊԱՍ-ին տրամադրել ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկությունը

2025թ․ հունվարի 16-ին ՀՀ Վարչական դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ) «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությանը տրամադրել տեղեկություններ՝ 2024թ․ հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած հավաքի ընթացքում ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ։ Մասնավորապես՝ պահանջվել էր տեղեկատվություն այն մասին, թե քանի զինծառայող է զեկուցել կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ, յուրաքանչյուր […]
Դիրքորոշում Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի համաչափության և պիտանիության հարցի վերաբերյալ

07.04.2026թ․ Դավիթ Մինասյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունվել Վերաքննիչ քրեական դատարանի կողմից: ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները գործի վերաբերյալ իրենց կարծիքը ներկայացրել են Վերաքննիչ քրեական դատարանին, որով Դատարանի ուշադրությունն են հրավիրում քննարկվող դեպքում 18 տարեկան պատանու նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածությունը, պիտանիությունն ու համաչափությունն ակնհայտորեն կասկածի տակ դնող մի շարք էական հանգամանքների վրա՝ […]
Հայտարարություն Դավիթ Մինասյանի կալանավորման անթույլատրելիության վերաբերյալ

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք և մեր մտահոգությունն ենք հայտնում Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանավորումը` որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ 2026 թ. մարտի 29-ին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի արդյունքում հարուցված քրեական վարույթով Դավիթ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական […]
Ներկայացվեցին ՀՀ զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի դեպքերի դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն մարտի 31-ին Երևանում կազմակերպեց քննարկում՝ նվիրված ՀՀ զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի դեպքերի դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքների ներկայացմանը։ ԻՊԱՍ նախագահ Արաքս Մելքոնյանն իր ողջույնի խոսքում ընդգծեց զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բռնության դեպքերի կանխարգելման և արդյունավետ քննության ու արդար դատաքննության ապահովման կարևորությունը: «Հաշվի առնելով վատ վերաբերմունքից զերծ լինելու […]