Կարծիք «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ

11.03.2026թ․ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարկվել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ նաև՝ Նախագծեր, https://e-draft.am/projects/9887/about), որոնց շրջանակներում առաջարկվում է վարչական պատասխանատվություն սահմանել այն անձանց համար, ովքեր հնչեցրել կամ տարածել են ատելության խոսք, ինչպես նաև այն հարթակների համար, որոնք […]
Աննա Մելիքյանը մասնակցել է Արցախից բռնի տեղահանվածների քաղաքացիության խնդիրների վերաբերյալ հանրային քննարկմանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ծրագրերի համակարգող Աննա Մելիքյանը մասնակցել է մարտի 25-ին Երևանում կայացած Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային և քաղաքացիության հետ կապված խնդիրների վերաբերյալ հանրային քննարկմանը, որը կազմակերպվել էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Էստոնական փախստականների խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ «Արցախ միություն» ՀԿ-ի հյուրընկալությամբ։ Քննարկումը կազմակերպվել էր […]
Հայտարարություն Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ

Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, անընդունելի ենք համարում եւ դատապարտում ենք 2026թ․ մարտի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախից բռնի տեղահանված կնոջ միջև խոսակցության ընթացքում վարչապետի վարքագիծն ու խոսույթը, ինչը ոչ միայն հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների խախտում է, այլև Արցախից բռնի տեղահանված հայ […]
Երևանում կայացավ «Ուղիներ դեպի արդարադատություն․ դատաիրավական բարեփոխումների շուրջ տարածաշրջանային երկխոսություն․ Հայաստան, Վրաստան, Մոլդովա» խորագրով համաժողովը

Մարտի 17-ին Երևանում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց «Ուղիներ դեպի արդարադատություն․ դատաիրավական բարեփոխումների շուրջ տարածաշրջանային երկխոսություն․ Հայաստան, Վրաստան, Մոլդովա» խորագրով համաժողովը։ Համաժողովի նպատակն էր խթանել տարածաշրջանային երկխոսությունը դատական բարեփոխումների շուրջ, դատավորների կարգապահական պատասխանատվության, բարեվարքության և ողջամիտ ժամկետներում գործի քննության խնդիրները, ինչպես նաև առկա մարտահրավերներն ու հնարավոր լուծումները։ Ողջույնի խոսքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» […]
Կանայք՝ փոփոխությունների առաջամարտիկներ. ԻՊԱՍ-ը ՀԱՀ պանելային քննարկմանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը որպես զեկուցող մասնակցեց Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից մարտի 6-ին կազմակերպված «Արդարադատության ձայներ․ կանայք առաջնորդում են փոփոխությունները մարդու իրավունքների ոլորտում» պանելային քննարկմանը։ Անդրադառնալով Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բացթողումներին՝ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ չնայած օրենսդրական առաջընթացին, այդ թվում՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունմանը, դեռևս […]
Իրավապաշտպան կազմակերպությունները ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին ներկայացրել են երրորդ կողմի միջամտություն՝ Արցախի շրջափակման հետևանքով տեղաշարժի իրավունքը խախտելու գործով

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին ներկայացրել է երրորդ կողմի միջամտություն՝ Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղի (Արցախ) բնակչության համար դրա մարդասիրական և իրավական հետևանքների վերաբերյալ։ Դիրքորոշումը ներկայացնում է փաստական եզրակացություններ և իրավական վերլուծություն 2020 թվականի հրադադարի համաձայնագրից հետո Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի […]
ԻՊԱՍ-ը՝ Ժողովրդավարական անվտանգության համաժողովին

ԻՊԱՍ ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա Մելիքյանը մասնակցել է փետրվարի 17-ին կայացած Ժողովրդավարական անվտանգության հայաստանյան երրորդ ամենամյա համաժողովին։ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի կողմից կազմակերպված համաժողովի շրջանակներում քննարկվել են ներքին մարտահրավերները։ Իրավունքի գերակայությանը, մեդիային և ընտրություններին նվիրված երրորդ քննարկման շրջանակում Աննա Մելիքյանը հանդես է եկել որպես բանախոս։ Շեշտվել է 2025 թվականին արձանագրված՝ քրեական արդարադատության գործիքակազմի […]
ՔՀԿ-ների հայտարարությունը քաղաքացիական հասարակության բնապահպանական կազմակերպություններին թիրախավորելու վերաբերյալ

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ բարձրացնելով քաղաքացիական հասարակության բնապահպանական կազմակերպությունների թիրախավորման հարցը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Մենք՝ Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք «Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա»-ի 02.02.2026-ի «Մտահոգություն՝ արտասահմանյան ՀԿ-ների Հայաստանում կասկածելի գործունեության վերաբերյալ» հայտարարությունը, որը թիրախավորում է Հայաստանի քաղաքացիական կազմակերպությունների և սոցիալ-էկոլոգիական խոցելիություն ունեցող […]
Հայաստանյան իրավապաշտպան ՀԿ-ների բաց նամակը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ հայ գերիների հարցով

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի նախօրեին Հայաստանի երկու տասնյակից ավելի իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են ԱՄՆ փոխնախագահին՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը: Ստորև ներկայացվում է նամակն ամբողջությամբ: Բաց նամակ
Հայտարարություն Ոստիկանական բռնությունների և արդյունավետ քննության բացակայության վերաբերյալ

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ, որում երևում են ենթադրաբար Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման և վատ վերաբերմունքի կադրեր՝ բռնության և հայհոյանքների կիրառմամբ նրանից տեղեկություններ ստանալու նպատակով։ Նույն օրը ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից հայտարարություն տարածվեց առ այն, որ «ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական […]
Իրավաբանի թափուր հաստիքի մրցույթ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և վարչական իրավունքի մասնագիտացում ունեցող իրավախորհրդատվության տրամադրման և հետազոտություն իրականացնելու փորձ ունեցող իրավաբանի: Հիմնական պարտականություններն են. Կազմակերպության շահառուներին անվճար իրավաբանական խորհրդատվության տրամադրում, իրավաբանական փաստաթղթերի պատրաստում, անհրաժետշության դեպքում՝ ներկայացուցչության իրականացում․ Օրենսդրական կամ քաղաքականության փոփոխությունների առաջարկությունների մշակում Քաղաքացիական և վարչական իրավունքի, մարդու իրավունքների ոլորտներին առնչվող իրավական վերլուծությունների իրականացում։ Թեկնածուին ներկայացվող հիմնական պահանջներն են․ Բարձրագույն […]
Հայտարարություն

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում վերջին շրջանում Հայաստանում տեղ գտած արատավոր իրադարձությունների վերաբերյալ։ Այսօր ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, իրավունքի գերակայության սկզբունքի, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների և դատաիրավական համակարգի մարմինների անկախության ոտնահարումների, ինչպես նաև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Եկեղեցու) ինքնավարության՝ ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանված […]