Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության սկզբունքները, դատաիրավական համակարգի մարմինների անկախությունը, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Եկեղեցու) ինքնավարությունը։  Արդեն տևական ժամանակ է Հայաստանի գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների կողմից ամենաբարձր մակարդակով […]

ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024 թ. հաշվետվության ներկայացում

2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը հանդես է եկել ելույթով ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի՝ Հայաստանի կողմից ՀԸԳՀ (CEPA) իրականացման առաջընթացին նվիրված 2024թ․ զեկույցի ներկայացման ընթացքում։ Հ. Հարությունյանը ներկայացրել է զեկույցում ընդգրկված Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների ընթացքը՝ 2024թ․ տվյալների հիման վրա։ Չնայած իրականացված և ընթացիկ բարեփոխումներին ու […]

Եթե գործադրի ղեկավարի մակարդակով ցուցում կա, արդարադատություն ակնկալել անհնար է

Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ սահմանված դրույթները մեկնաբանում և կյանքի կոչում, ինչպես են իշխանության երկու ճյուղերը՝ ի դեմս գործադիր և օրենսդիր իշխանության, ապահովում դատավորի անկախության երաշխիքները, և այստեղ ապահովել ասելով՝ պետք է նկատի ունենալ նաև ձեռնպահ մնալը դատավորի գործունեությանը միջամտելուց, և բնականաբար, ինչպես է դատական իշխանությունը, ի դեմս դատավորների, կարողանում […]

Արդարադատության գինը․ Տուրքերը բարձրացրին, դատավորներին ավելացրին, բայց բեռը մնաց

Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության նախարարության ներկայացուցիչները։ Խոսքը դատական գործընթացների կազմակերպման պետական տուրքերի կտրուկ թանկացման մասին է, որ տեղի ունեցավ մոտ չորս տարի առաջ՝ 2021 թ․-ի հոկտեմբերին, Ազգային ժողովի կողմից «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումից շուրջ վեց ամիս հետո։  Արդյունքում դրամական պահանջի դեպքում տուրքի նվազագույն […]

Դասընթաց Արցախից բռնի տեղահանված հասարակական կազմակերպությունների և ակտիվիստների

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է մեկօրյա դասընթաց, որը նպատակ ունի աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին և ակտիվիստներին՝ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և շահերի պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացմանը։ Դասընթացին մասնակցածա անձինք հնարավորություն կունենան հետագայում դասընթացավարների հետ համատեղ մշակել և իրականացնել ջատագովության միջոցառումներ՝ իրենց նախընտրած խնդիրների վերաբերյալ։ Ո՞վ կարող […]

ՔՀԿ-ների հայտարարությունը ԶՊՄԿ կողմից իր նախկին աշխատակիցների դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ

Մենք` քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, հայտնում ենք մեր խորը մտահոգությունը Հայաստանում SLAPP (strategic lawsuit against public participation – SLAPP/ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության-ՌՀԸՀՄ) գործընթացների շարունակական զարգացմամբ, որը գնալով ձեռք է բերում ավելի վտանգավոր դրսեւորումներ՝ ՀՀ-ում վտանգելով ժողովրդավարությունը եւ մարդկանց սահմանադրական իրավունքները։ 2025 թվականի հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 10-ը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ /ԶՊՄԿ/ աշխատակիցների կողմից իրականացված սոցիալական բնույթի գործադուլը […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից նախագծերի փաթեթների վերաբերյալ

2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի արգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (հետայսու տեքստում՝ Նախագիծ), որով առաջարկվում է գումարի վճարման դիմաց ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնել օրենքով սահմանված 24 ամսից կարճ ժամանակահատված՝ նախատեսելով 1 ամիս ծառայության դեպքում […]

ԶԵԿՈՒՅՑ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2022 թվականի երկրորդ կիսամյակի, 2023 թվականի և 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դիտարկել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ընդհանուր ընթացակարգով որակավորման ստուգման գործընթացը։ Զեկույցում վերհանված օրենսդրական և գործնական խնդիրների առնչությամբ ներկայացվում են նաև առաջարկություններ: ԶԵԿՈՒՅՑ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Զեկույց․ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ

Սույն հետազոտությունն  ամփոփում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի հուլիս ամսից մինչև 2024 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում քննված 12 վարույթների մշտադիտարկման ու կայացված որոշումների ուսումնասիրության արդյունքները։ Զեկույցում վերհանված օրենսդրական և գործնական խնդիրների առնչությամբ ներկայացվում են նաև առաջարկություններ: Զեկույց․ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ 2023թ․ հուլիս-2024թ․ օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում մշտադիտարկված վարույթներ

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների մշտադիտարկում

2025 թ. մայիսի 15-ին կազմակերպել ենք քննարկում՝  «ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների մշտադիտարկում․ Օրենսդրական և պրակտիկ խնդիրների քննարկում» թեմայով։ Քննարմանը ներկայացրել ենք 2023-2024 թվականներին իրականացված ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող 26 գործերի մշտադիտարկման արդյունքները։ Մշտադիտարկման արդյունքներն ամփոփվել են նաև ՀՀ սահմանադրական դատարանի ս․թ․ ապրիլի 16-ի որոշմամբ հայտնած դիրքորոշումների լույսի ներքո։ […]

ՔՆՆԱՐԿՈւՄ․ Կառավարությունը ձախողե՞լ է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության կատարումը

Ցանկացած խոշտանգման դեպք, որտեղ ոստիկանությունը բռնություն է գործադրում, մենք ունենում ենք երկակի ստանդարտներով արդարադատություն։ Ցուցարարների պարագայում ընթանում է շատ ինտենսիվ քննություն՝ նրանց արագ կանգնեցնելով դատարանի առջև, իսկ ոստիկանության ծառայողների նկատմամբ քննությունները տևում են տարիներով։ 2016 թ․ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից մեկով ունենք ՄԻԵԴ վճիռ, և միայն այդ գործի կոմունիկացիայից հետո նոր մեղադրանք առաջադրվեց ոստիկանին։ […]

Վեթինգ չեղավ, որովհետև քաղաքական կամքը տեղում չէր․ Հասմիկ Հարությունյան

Դատական համակարգում դեռևս լուրջ խնդիրներ և մարտահրավերներ կան, թեև կա նաև բարեփոխումների գործընթաց։ Այդ բարեփոխումները, սակայն, շոշափելի արդյունք չեն տալիս։ Այս մասին հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերի փորձագետ Հասմիկ Հարությունյանը՝ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ի հետ անցկացված հարցազրույցում՝ անդրադառնալով դատական համակարգի անկախության և դատարանների ու դատավորների նկատմամբ հանրային վստահության մասին հարցին։ Հասմիկ Հարությունյանը […]