
Դատական հաղթանակ․ ԻՊԱՍ-ի փաստաբանը պաշտպանել է անձի կենսաթոշակի իրավունքը
Զարինե Ավանեսյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին դիմել էր կենսաթոշակի
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է մեկօրյա դասընթաց, որը նպատակ ունի աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին և ակտիվիստներին՝ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և շահերի պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացմանը։
Դասընթացին մասնակցածա անձինք հնարավորություն կունենան հետագայում դասընթացավարների հետ համատեղ մշակել և իրականացնել ջատագովության միջոցառումներ՝ իրենց նախընտրած խնդիրների վերաբերյալ։
Ո՞վ կարող է դիմել՝
Մասնակցությունը բաց է Լեռնային Ղարաբաղից տեղահանված՝ ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների համար, որոնք աշխատում են Հայաստանում բնակվող բռնի տեղահանված անձանց հետ։
Մասնակցության համար կարող են դիմել նույն կազմակերպություն ներկայացնող առավելագույնը երկու անձ։
Ե՞րբ և որտեղ է տեղի ունենալու դասընթացը՝ 2025թ. Հուլիսի 1-ին Երևանում։
Դասընթացը ներառելու է ինչպես տեսական, այնպես էլ պրակտիկ աշխատանք։
Մասնակցությունը անվճար է։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 26-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +37498 505 303 հեռախոսահամարով կամ գրել info@prwb.am էլեկտրոնային հասցեին։
Դասընթացը իրականացվում է «Ֆրիդրիխ-Էբերտ-Հիմնադրամ» Հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։

Զարինե Ավանեսյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին դիմել էր կենսաթոշակի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական կազմակերպությունը և «Միջազգային և

2026 թ. սեպտեմբերի 11-12-ը Լեռնային Ղարաբաղ (Արցախ) այցելեցին 58 երկրի

Ծառայության տևողությունը՝ 6 ամիս «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը