Կոչ՝ ուղղված ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին

ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները հուլիսի 9-ին հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին չստորագրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան։ Հայտարարության տեքստն ու այն ստորագրած կազմակերպությունների ցանկը՝ ստորև։
Հայտարարություն e-draft հարթակում ներդրված պարտադիր նույնականացման պահանջի վերաբերյալ

ԻՊԱՍ-ն ու գործընկեր կազմակերպությունները հուլիսի 7-ին հայտարարություն են տարածել e-draft հարթակում ներդրված պարտադիր նույնականացման պահանջի վերաբերյալ։ Կազմակերպությունների գնահատմամբ՝ «Ես եմ» հարթակի միջոցով պարտադիր նույնականացումը կարող է սահմանափակել քաղաքացիների մասնակցությունը հանրային քննարկումներին և ստեղծել լրացուցիչ խոչընդոտներ։ Հայտարարությունը և այն ստորագրած կազմակերպությունների ցանկը՝ ստորև։
ԶԵԿՈՒՅՑ․ «Փաստաբանական ծառայությունների մատչելիության և արդարադատության հասանելիության գնահատումը հարկային բեռի ավելացման համատեքստում»

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է «Փաստաբանական ծառայությունների մատչելիության և արդարադատության հասանելիության գնահատումը հարկային բեռի ավելացման համատեքստում» հետազոտությունը։ Զեկույցում վերլուծել ենք, թե ինչպես են փաստաբանական ծառայությունների հարկման փոփոխությունները, պետական տուրքերի աճը, անվճար իրավաբանական օգնության սահմանափակումները և Հանրային պաշտպանի գրասենյակի ռեսուրսների կրճատումն ազդել քաղաքացիների՝ իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունների վրա։ Հետազոտությունն իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն […]
Հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ Տեսչական մարմինը ստուգում է նախաձեռնել

Ինչպես տեղեկացրել էինք, «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ ԻՊԱՍ-ը դիմել էր իրավապահ մարմիններին և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ պահանջելով ստուգել արտադրամասում աշխատանքային պայմանները և գնահատել հրապարակային տեղեկություններում ներկայացված հնարավոր խախտումները։ Տեսչական մարմնից ստացված պատասխանի համաձայն՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Մշակող արդյունաբերության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատողների առողջության պահպանման և […]
Հայտարարություն ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում ընտրական իրավունքի հակասահմանադրական սահմանափակում նախատեսելու վերաբերյալ

2026թ. հունիսի 12-ին ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը[1], որով նախատեսվում է սահմանել, որ համապետական ընտրություններին և հանրաքվեներին ընտրելու իրավունք կունենան քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ համապատասխանաբար դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի […]
Աննա Մելիքյանը մասնակցել է խոշտանգումների կանխարգելման և զոհերի աջակցության հարցերով քննարկմանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա Մելիքյանը հունիսի 26-ին մասնակցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմի, կողմից կազմակերպված Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկմանը։ Քննարկման ընթացքում Աննա Մելիքյանը բարձրաձայնել է 2024 թ․ ապրիլին Սամվել Վարդանյանի նկատմամբ ենթադրյալ խոշտանգման փաստով ԻՊԱՍ հաղորդման հիման վրա հարուցված քրեական վարույթի արդյունավետ […]
Դատարանը վերականգնեց հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու իրավունքը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի շահառուն 2016 թվականից ճանաչվել էր հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող անձ՝ ողնաշարի և նյարդաբանական ծանր ու կայուն առողջական խնդիրների հիմքով։ Սակայն 2023թ․-ին, չնայած առողջական վիճակի բարելավում չէր արձանագրվել, ՀՀ միասնական սոցիալական ծառայությունը հերթական անգամ վերջինիս նկատմամբ հաշմանդամություն չէր սահմանել: ԻՊԱՍ իրավաբանը վիճարկեց այդ որոշումը ՀՀ վարչական դատարանում։ Դատաբժշկական փորձաքննությունը հաստատեց, որ […]
Ճանապարհային անվտանգության մասին օրենքի փոփոխություններն ընդունվել են առանց հանրային քննարկումների․ ԻՊԱՍ ՀԿ

Հունիսի 18-ին Ազգային ժողովը հապշտապ և առանց լիարժեք հանրային քննարկումների ընդունեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը։ Այս կապակցությամբ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացրել էր կարծիք՝ քննադատելով առաջարկվող կարգավորումները և դրանց ընդունման ընթացքը։ Կազմակերպության գնահատմամբ՝ ընդունված փոփոխությունները չեն բխում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում պետական քաղաքականության նպատակներից և կարող […]
ՄԻԵԴ-ի վճիռը «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով․ արձանագրվել են կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի խախտումներ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին հրապարակել է «Վ․ Թ․ և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը (գանգատ թիվ 20075/16)։ Գործը վերաբերում է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից վիրավորման հետևանքով շարքից դուրս եկած հայ զինծառայող Հ․ Թ․-ի խոշտանգման և սպանության դեպքին։ Հ․ Թ․-ի ծնողներն ու քույրը՝ որպես դիմումատուներ, Դատարանին ներկայացրել էին, […]
Հաղթանակ ՄԻԵԴ-ում՝ «Աշղյանն ու Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործերով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի հունիսի 11-ի վճռով արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (անձի ազատության և անձեռնմխելիության իրավունք) խախտում «Աշղյանն ու Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատներ N 5293/16 և 5295/16) գործերով՝ գտնելով, որ դիմումատուներին ազատությունից զրկելը եղել է ոչ իրավաչափ։ Գործը վերաբերում է 2015 թվականի հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երևան» խաղաղ բողոքի […]
Քաղաքականության համառոտագիր. ՀՀ քրեական օրենսգրքով զինված ուժերում խոշտանգմանը համարժեք բռնության քրեականացման անհրաժեշտությունը

2020-2025թթ. ընթացքում Հայաստանի դատարաններում քննված 51 քրեական գործերի ուսումնասիրությունը վկայում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ֆիզիկական և հոգեբանական բռնության կայուն և համակարգային դրսևորումների մասին։ Արձանագրված դեպքերը ներառում են պարբերական նվաստացումներ, հարկադրանք և բռնության տարբեր ձևեր, որոնք իրականացվել են ինչպես համածառայակիցների, այնպես էլ վերադաս-ստորադաս հարաբերությունների համատեքստում, իսկ որոշ դեպքերում՝ նախորդել ինքնասպանություններին։ Չնայած նման արարքների ծանրությանը՝ դրանք […]
ԶԵԿՈՒՅՑ. Բռնության և վատ վերաբերմունքի դրսևորումները ՀՀ զինված ուժերում․ դատական պրակտիկայի ուսումնասիրություն

Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում ոչ միայն խախտում է զինծառայողների իրավունքները, այլև վտանգում է արժանապատիվ և անվտանգ ծառայության միջավայրը։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի դեպքերի քննության դատական պրակտիկայի վերլուծությունը՝ ուսումնասիրելով բռնության պատճառները, պետության իրավական արձագանքը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պարտավորությունների լույսի ներքո։ Սույն զեկույցով […]