
Հայտարարություն ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած բռնության դրսևորումների և պատգամավորական էթիկայի խախտումների վերաբերյալ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն՝ գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի շահառուն 2016 թվականից ճանաչվել էր հաշմանդամության 3-րդ խումբ ունեցող անձ՝ ողնաշարի և նյարդաբանական ծանր ու կայուն առողջական խնդիրների հիմքով։
Սակայն 2023թ․-ին, չնայած առողջական վիճակի բարելավում չէր արձանագրվել, ՀՀ միասնական սոցիալական ծառայությունը հերթական անգամ վերջինիս նկատմամբ հաշմանդամություն չէր սահմանել:
ԻՊԱՍ իրավաբանը վիճարկեց այդ որոշումը ՀՀ վարչական դատարանում։
Դատաբժշկական փորձաքննությունը հաստատեց, որ վստահորդի առողջական վիճակը չի բարելավվել, իսկ դատարանը եզրակացրեց, որ հաշմանդամության կարգավիճակի դադարեցումն այս պայմաններում իրավաչափ չէր։
2026 թ․ հունիսի 15-ի վճռով ՀՀ վարչական դատարանը բավարարեց ԻՊԱՍ շահառուի հայցը՝ վերականգնելով նրա խախտված իրավունքը և պարտավորեցնելով պատասխանող Միասնական սոցիալական ծառայությանը վերջինիս նկատմամբ սահմանել հաշմանդամության 3-րդ խումբ:
Հաշմանդամության կարգավիճակի կորուստը միայն իրավական հարց չէ․ այն ազդում է մարդու սոցիալական պաշտպանության, բուժման և արժանապատիվ կյանքի իրավունքի վրա։ Պետական մարմնի յուրաքանչյուր նման որոշում պետք է հիմնվի օբյեկտիվ բժշկական գնահատման և օրենքի պահանջների վրա։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն՝ գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ

Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և իրավապաշտպան՝ մեզ համար ևս անհասկանալի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և գործընկեր հայաստանյան քաղաքացիական հասարակության