Հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ Տեսչական մարմինը ստուգում է նախաձեռնել
Ինչպես տեղեկացրել էինք, «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ ԻՊԱՍ-ը դիմել էր իրավապահ մարմիններին և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին՝ պահանջելով ստուգել արտադրամասում աշխատանքային պայմանները և գնահատել հրապարակային տեղեկություններում ներկայացված հնարավոր խախտումները։
Տեսչական մարմնից ստացված պատասխանի համաձայն՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված «Մշակող արդյունաբերության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ վերահսկողության» և «Աշխատանքյին իրավունքի բնագավառում վերահսկողության» ստուգաթերթերով նախատեսված հարցերի շրջանակներում իրականացվում է ռիսկի վրա հիմնված թեմատիկ ստուգում։
Մենք շարունակելու ենք հետևել վարույթի ընթացքին և պահանջել, որ աշխատանքային իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ բոլոր հանգամանքները լիարժեք քննության առնվեն և այս գործով ապահովվի պատշաճ իրավական արձագանք։
Լուսանկարը՝ epress.am

Ծառայության տևողությունը՝ 6 ամիս «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը

e-draft.am հարթակում շրջանառության մեջ են դրվել «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով այսօր կայացրել

Օգոստոսի 31-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն Երևանում անցկացրեց