ԶԵԿՈՒՅՑ. Բռնության և վատ վերաբերմունքի դրսևորումները ՀՀ զինված ուժերում․ դատական պրակտիկայի ուսումնասիրություն
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում ոչ միայն խախտում է զինծառայողների իրավունքները, այլև վտանգում է արժանապատիվ և անվտանգ ծառայության միջավայրը։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի դեպքերի քննության դատական պրակտիկայի վերլուծությունը՝ ուսումնասիրելով բռնության պատճառները, պետության իրավական արձագանքը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում պարտավորությունների լույսի ներքո։
Սույն զեկույցով նպատակ ունենք նպաստել զինված ուժերում բռնության խնդրի ավելի խորքային ըմբռնմանը, ինչպես նաև կանխարգելման մեխանիզմների ու պատասխանատվության միջոցների համապատասխանեցմանն ու արդյունավետության բարձրացմանը։
Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաւշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Նպաստել դատական համակարգի անկախությանը և արդարադատության հասանելիութանը» ծրագրի շրջանակներում: Զեկույցում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և կարող են չհամընկնել Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի տեսակետների և դիրքորոշումների հետ:
Հետազոտությունն իրականացրել ու զեկույցը կազմել են Հասմիկ Հարությունյանը, Աննա Մելիքյանը և Արաքս Մելքոնյանը: Դատական ակտերի ուսումնասիրությունն ու տեղեկատվության հավագրումն իրականացրել է Դիանա Հարությունյանը։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանի վստահորդը նախկինում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում քրեական