Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և հարակից նախագծերի փաթեթների վերաբերյալ

2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի արգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (հետայսու տեքստում՝ Նախագիծ), որով առաջարկվում է գումարի վճարման դիմաց ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնել օրենքով սահմանված 24 ամսից կարճ ժամանակահատված՝ նախատեսելով 1 ամիս ծառայության դեպքում […]

ԶԵԿՈՒՅՑ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2022 թվականի երկրորդ կիսամյակի, 2023 թվականի և 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դիտարկել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ընդհանուր ընթացակարգով որակավորման ստուգման գործընթացը։ Զեկույցում վերհանված օրենսդրական և գործնական խնդիրների առնչությամբ ներկայացվում են նաև առաջարկություններ: ԶԵԿՈՒՅՑ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Զեկույց․ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ

Սույն հետազոտությունն  ամփոփում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի հուլիս ամսից մինչև 2024 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում քննված 12 վարույթների մշտադիտարկման ու կայացված որոշումների ուսումնասիրության արդյունքները։ Զեկույցում վերհանված օրենսդրական և գործնական խնդիրների առնչությամբ ներկայացվում են նաև առաջարկություններ: Զեկույց․ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ 2023թ․ հուլիս-2024թ․ օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում մշտադիտարկված վարույթներ Համառոտագիր ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ […]

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների մշտադիտարկում

2025 թ. մայիսի 15-ին կազմակերպել ենք քննարկում՝  «ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների մշտադիտարկում․ Օրենսդրական և պրակտիկ խնդիրների քննարկում» թեմայով։ Քննարմանը ներկայացրել ենք 2023-2024 թվականներին իրականացված ՀՀ հակակոռուպցիոն դատարանի վարույթում գտնվող 26 գործերի մշտադիտարկման արդյունքները։ Մշտադիտարկման արդյունքներն ամփոփվել են նաև ՀՀ սահմանադրական դատարանի ս․թ․ ապրիլի 16-ի որոշմամբ հայտնած դիրքորոշումների լույսի ներքո։ […]

ՔՆՆԱՐԿՈւՄ․ Կառավարությունը ձախողե՞լ է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության կատարումը

Ցանկացած խոշտանգման դեպք, որտեղ ոստիկանությունը բռնություն է գործադրում, մենք ունենում ենք երկակի ստանդարտներով արդարադատություն։ Ցուցարարների պարագայում ընթանում է շատ ինտենսիվ քննություն՝ նրանց արագ կանգնեցնելով դատարանի առջև, իսկ ոստիկանության ծառայողների նկատմամբ քննությունները տևում են տարիներով։ 2016 թ․ Սարի թաղում տեղի ունեցած դեպքերից մեկով ունենք ՄԻԵԴ վճիռ, և միայն այդ գործի կոմունիկացիայից հետո նոր մեղադրանք առաջադրվեց ոստիկանին։ […]

Վեթինգ չեղավ, որովհետև քաղաքական կամքը տեղում չէր․ Հասմիկ Հարությունյան

Դատական համակարգում դեռևս լուրջ խնդիրներ և մարտահրավերներ կան, թեև կա նաև բարեփոխումների գործընթաց։ Այդ բարեփոխումները, սակայն, շոշափելի արդյունք չեն տալիս։ Այս մասին հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերի փորձագետ Հասմիկ Հարությունյանը՝ Հանրային լրագրության ակումբի նախաձեռնությամբ «Ա1+»-ի հետ անցկացված հարցազրույցում՝ անդրադառնալով դատական համակարգի անկախության և դատարանների ու դատավորների նկատմամբ հանրային վստահության մասին հարցին։ Հասմիկ Հարությունյանը […]

Անվճար իրավաբանական խորհրդատվություն  Արցախից բռնի տեղահանված անձանց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանված անձանց։ Իրավաբանական աջակցություն տրամադրվում է հետևյալ ուղղություններով. 1. Փաստաթղթերի ձեռքբերում, փաստաթղթերի վերականգնում, 2. Պետական մարմինների հետ առնչվելիս ծագած իրավական խնդիրներ, 3. Աշխատանքային իրավունքի հետ կապված իրավական խնդիրներ, 4.Սոցիալական իրավունքների իրականացման /այդ թվում՝ կենսաթոշակների, նպաստների ստացման/ հետ կապված իրավական խնդիրներ։ Մարդու իրավունքների առանձին […]

Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկայի վերաբերյալ քննարկում

2025 թ. մայիսի 6-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպած քննարկումը՝ «Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկան. 2023 թ. հուլիս–2024 թ. օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում քննված վարույթների ուսումնասիրություն» թեմայով։ Քննարկման ընթացքում ներկայացվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացված կարգապահական վարույթների մշտադիտարկման և կայացված որոշումների վերլուծության արդյունքները, ինչպես նաև վերհանված օրենսդրական և պրակտիկ խնդիրները։ Միջոցառմանը […]

ՀՀ քննչական կոմիտեն ԻՊԱՍ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության մի խումբ ծառայողների կողմից փողոցում կանգնած մեքենայի վարորդի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ

Երկու շաբաթ առաջ պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդ Էդգար Այվազյանը տուժող է ճանաչվել, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից: Օրերս Քննչականը հաղորդել էր, որ քրեական գործ են հարուցել բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հոդվածով: Ըստ համացանցում հրապարակված տեսանյութերի՝ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության մի խումբ ծառայողների կողմից բռնություն է […]

Ժողովրդավարությունը ոչ թե ավարտվում, այլ սկսվում է ընտրություններով․ Հասմիկ Հարությունյան

ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի անդրադարձը՝ ՀՀ-ում Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից ՀՀ վերաբերյալ տարեկան զեկույցի մեջ արձանագրված խնդիրներին ու դրանց կարևորությանը։ Մասնավորապես քննարկվել են դատական համակարգի անկախության, խոսքի ազատության և հավաքների ազատության, քրեական արդարադատության և այլ կարևոր թեմաներ։

«Հատիկ առ հատիկ». ՍԴ-ում վիճարկվող օրենքով մարդկանց սեփականությունից զրկելը մասնագետները բացասական են որակում

«Հատիկ առ հատիկ» հեշթեգը Ֆեյսբուքում տարածող վարչապետն այս անգամ կիսվել է մի վճռով, որը կայացվել է դեռ երկու տարի առաջ: Ընդ որում, առանց դատաքննության, քաղաքացին իր իսկ կամքով է սեփական հողամասը հանձնել պետությանը: Այս մի «հատիկ առ հատիկը» Երևանի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող 573 քառակուսի մետր տարածք է, գինը՝ 33 միլիոն դրամ: Նիկոլ Փաշինյանը շեշտել […]

Կարծիք․ Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կարծիքը՝ 2025 թվականի մարտի 25-ին, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց և վերջիններիս ընտանիքի անդամների կարգավիճակը կարգավորող առանձին իրավական ակտի մշակումը և ընդունումը միանշանակ […]