Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Վարչական դատարանը Շաքարային դիաբետ, տիպ 1 ախտորոշումն ունեցող անձի նկատմամբ հաշմանդամություն սահմանելու խնդրով ևս 1 հայց է բավարարել 

ՀՀ վարչական դատարանը բավարարել է  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան Նինա Հակոբյանի վստահորդի պահանջն ընդդեմ Միասնական սոցիալական ծառայության` հաշմանդամության երրորդ խումբ սահմանելուն պարտավորեցնելու պահանջի մասին։ Հայցվորը ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ մանկուց ունի շաքարային դիաբետ, տիպ 1 ախտորոշումը և վերջինիս նկատմամբ մինչև չափահաս դառնալը սահմանված է եղել հաշմանդամ երեխա կարգավիճակը: Նա չափահաս դառնալուց հետո […]

ՀՀ քննչական կոմիտեն ԻՊԱՍ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության մի խումբ ծառայողների կողմից փողոցում կանգնած մեքենայի վարորդի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ

 ՀՀ քննչական կոմիտեն «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության մի խումբ ծառայողների կողմից փողոցում կանգնած մեքենայի վարորդի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով։ Հիշեցնենք, որ ըստ համացանցում հրապարակված տեսանյութերի՝ 2025 թվականի ապրիլի […]

Հարկադրված ցուցմունքները որևէ արժեք չունեն Բաքվի «ապացույցները» ոչ թե գերիների դեմ են, այլ՝ ՀՀ-ի

«Դժվար է պատկերացնել որևէ հարատև խաղաղություն, եթե մեր գերիները մնում են Բաքվում: Եթե մենք համարում ենք, որ պարտք և պահանջ չենք ունենալու խաղաղության պայմանագրի կնքումից հետո, ապա գերիների հարցը պետք է լուծել մինչև այդ: Միևնույն ժամանակ, Բաքվում ընթացող դատավարությունների միջոցով Ադրբեջանը փորձում է կերպար ստեղծել, որ Հայաստանի Հանրապետությունն է հանդիսացել ագրեսոր և կատարել է ենթադրյալ […]

Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիոն իրավունքի խախտում

ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հ. Հարությունյանը մտահոգիչ է համարում անհարկի ուժ կիրառելու գործելաոճը՝ լինի դա քրեակատարողական ծառայության մասնակցությամբ, թե, օրինակ, պարեկների կողմից։ Փաստացի, ամբողջ երկրում փակ հաստատություններում ուժային կառույցների կողմից նկատվում է իրենց տրված իրավասությունների որոշակի չարաշահման ձևով մեկնաբանություն և դրա կիրառություն՝ ինչը անխուսափելիորեն հանգեցնում է անձանց իրավունքների խախտմանը։

Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիոն իրավունքի խախտում

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2025 թվականի ապրիլի 3-ին կայացված Հայկ Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի վճռով  հաստատել է Հայկ Գրգորյանի խոսքի ազատության իրավունքի խախտում Կոնվենցիայի 10-րդ հոդվածի հիման վրա: ՄԻԵԴ-ում Հայկ Գրիգորյանի շահերը ներկայացրել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության փաստաբաններ Արաքս Մելքոնյանը և Հայկուհի Հարությունյանը, ինչպես նաև փաստաբաններ Աննա Մարալյանը և Լուսինե Սահակյանը։  Գործը […]

Խախտելով միջազգային պարտավորությունները․ Հռոմի ստատուտի վավերացումից 1․5 տարի անց Հայաստանը Միջազգային քրեական դատարան չի դիմել

Հռոմի ստատուտը ՀՀ-ն վավերացրեց Պուտինին ձերբակալելու համա՞ր, թե՞ հայ ժողովրդի նկատմամբ հանցագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով․ ստատուտի վավերացմանը նախորդած քննարկումների ընթացքում հենց այս հարցն էր քաղաքական  օրակարգում, քանի որ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը համընկավ Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու որոշման հետ։ Մինչ ընդդիմադիրները պնդում էին, որ ստատուտը վավերացվում […]

Կայացել է Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի 6-րդ երկկողմ հանդիպումը

Ապրիլի 1-ին Երեւանում կայացել է Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հերթական՝ 6-րդ հանդիպումը։ Հանդիպմանը, որպես պլատֆորմի անդամ մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փորձագետ Հասմիկ Հարությունյանը։ Վերջինս հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով ՀՀ-ում դատական իշխանության բարեփոխումների ընթացքն ու առկա խնդիրները, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության վիճակը։ Հանդիպմանը բացման խոսքով են հանդես եկել Պլատֆորմի համանախագահներ՝ «Իրավունքի […]

«Ասում էին՝ մենք հայերով պետք է շնորհակալ լինենք իրենց, որ տեղում չեն սպանել, այլ դատում են հայերին»․ Աննա Մելիքյանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովին ադրբեջանցիների ելույթների մասին

«Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է թելադրել տեղեկատվական պատերազմի հարցերը»,- «Մեդիա կենտրոնում» անցկացված «Ադրբեջանի ապատեղեկատվության և կեղծ նարատիվների արշավն ընդդեմ Հայաստանի» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։ Նա վերջերս մասնակցել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համաժողովին։ Այդ միջոցառման ժամանակ ադրբեջանական կողմի մասնակցության մասին ներկայացրեց որոշ տպավորություններ․ «Ակնհայտորեն Ադրբեջանի ՀԿ-ների կողմից ակտիվություն […]

«Հայերը պետք է շնորհակալ լինեն, որ տեղում իրենց չեն սպանել». Ադրբեջանի ՀԿ ներկայացուցիչը՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ համաժողովին

«Հայերը պետք է շնորհակալ լինեն, որ տեղում իրենց չեն սպանել». ասել է Ադրբեջանի հասարակական կազմակերպության ներկայացուցիչը՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ համաժողովին։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ մարդկային չափման հարցերով համաժողովին մասնակցած ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետԱննա Մելիքյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին որոշակի մանրամասներ պատմեց. «Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից համաժողովին են ներկայանում, իբրև թե, հասարակական կազմակերպությունների ներկայացուրեցիչներ և իրենց խոսքի ժամանակ պարբերաբար […]

Ռասայական խտրականության վերացման միջազգային օր

Այսօր Ռասայական խտրականության վերացման միջազգային օրն է։ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանը 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Արդարադատության միջազգային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի։ Հայցում ներկայացվել է, որ հակահայ ատելությունը Ադրբեջանում պետական քաղաքականություն է, այն դասավանդվում է դպրոցներում և արտահայտվում է պետական բարձրագույն մակարդակներում, ինչի հետևանքով հայերը ենթարկվել են համակարգային […]

«Բժշկական օգնությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկում

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Անահիտ Մկրտչյանը նշեց, որ արդարադատության նախարարության ենթակայության գտնվելու ժամանակահատվածում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որ այժմ Առողջապահության նախարարության ենթակայության տակ է գործում, կարծիք կա, որոշ հարցեր ավելի արդյունավետ էին կազմակերպվում նախկինում, այդ թվում՝ դեղորայքի տեսականու, բուժսպասարկման որակի հետ կապված: «Այս ամենը կապված […]

Քննարկում․Հայաստանը պե՞տք է Ադրբեջանի դեմ միջազգային դատական հայցերը հետ կանչի, թե՝ ոչ

«Շատ մտահոգիչ է, որ ՀՀ իշխանությունները խաղաղության պայմանագրի շրջանակներում Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված միջպետական դատական գանգատներից հրաժարվելու որոշում են կայացրել՝ առանց տուժողների կամ տուժողների ներկայացուցիչների հետ քննարկման։ Սա տարրական սկզբունք է, որը չի կարելի խախտել, և հնարավոր չէ արդարադատության ճանապարհը փակել՝ առանց տուժողների հետ քննարկման։Ինչպե՞ս կարելի է խոսել Խաղաղության պայմանագրի մասին, եթե Ադրբեջանի […]