Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Տարեկան հաշվետվություն 2024

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է 2024 թ․-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը։ Սույն տարեկան հաշվետվության մեջ ներկայացված են կազմակերպության կողմից իրականացված ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակներում իրականացված գործողություններն ու դրանց արդյունքները, մարդու իրավունքների խախտումների դեպքերի արձանագրումը, փաստագրումը և պաշտպանությունը։ Ներկայացված են նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարբեր ձևաչափերի միջոցառումներին կազմակերպության մասնակցությունը, ինչպես նաև ներգրավվածությունը դիտորդական […]

ԿԱՐԾԻՔ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

ԻՊԱՍ-ը և գործընկեր հասարակական կազմակերպությունները համատեղ կարծիք են ներկայացրել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 27.02.2025թ.-ին հրապարակված՝ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Նախագծով առաջարկվում է վերացնել վիճարկման հայցի դեպքում վարչական ակտը կասեցնելու հետևանքների և պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման հայցերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու՝ տարբերակված մոտեցումը […]

Գլխատում, խոշտանգում, դիակների անարգանք, էթնիկ զտում. Ադրբեջանի դեմ ի՞նչ հայցերից հրաժարվելու հարց է քննարկում Հայաստանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերից մեկը միջազգային դատական ատյաններում երկու երկրների՝ միմյանց դեմ ներկայացված հայցերից փոխադարձաբար հրաժարվելն է: Այս պայմանը առաջ է քաշել ադրբեջանական կողմը: Չնայած հայտարարություններին, որ հայցերի վերադարձի շուրջ երկու երկրներն այս պահին  համաձայնության չեն եկել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայցերից փոխադարձաբար հրաժարվելու սցենարը չի բացառել: «Իմ մոտեցումը հետևյալն է․ եթե […]

Հայաստանը վտանգավոր իրավիճակում է՝ գտնվելով ավտորիտար և ժողովրդավարական երկրների արանքում. Հասմիկ Հարությունյան

«Տարբեր հարթակներից, միջազգային կառույցների գնահատման արդյունքում ընդհանուր առմամբ նույն պատկերին ենք առնչվում, որ Հայաստանում կա բարեփոխումների լճացում և 2018 թվականից սկսված պրոցեսների դանդաղեցում, նույնիսկ՝ հետընթաց»,- Մեդիա կենտրոնում տեղի ունեցած «Ինչո՞ւ է Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց ապրում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ  Հասմիկ Հարությունյանը ։ 🔴Ինչո՞ւ է Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց […]

2018-ին ազատությունների ընդլայնման միտում կար, այժմ տեղի է ունենում խոսքի ազատության հետընթաց․ Հասմիկ Հարությունյան

«Փաստացի մեկ նամակի միջոցով կարևորագույն պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները դադարեցրին։ Մենք չունենք տեղեկություն՝ ի՞նչ խնդիր կար, որ գոնե նոր նշանակվածները որոշակի պատկերացումներ կազմեն դրանից խուսափելու համար»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ինչո՞ւ է Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց ապրում» թեմայով քննարկման ժամանակ արձանագրեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։ Նա հետընթաց արձանագրեց կառավարություն-քաղհասարակություն համագործակցության […]

«Տպավորություն է՝ ՀՀ իշխանություններն արթնանում են միայն լուրջ ճնշման ներքո, ոչ թե շարունակաբար գործողություններ են կատարում»․ Աննա Մելիքյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով

«Մի վնասիր սկզբունքը կարևոր է։ Ոչ մեկս էլ չենք ուզում վնասել Բաքվում պահվող հայերի ճակատագրին»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «ՀՀ իշխանությունն ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատության համար» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից հնչող այն հայտարարություններին, թե իրենք ոչ […]

Վաղուց չենք տեսել գերիների մասով որևէ դատապարտող անգամ փոստ միջազգային հանրության կողմից, քանի որ ճնշում չկա. փորձագետ

«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որ նպատակահարմար չի գտնում իր տարածքում կազմակերպության գործունեությունը։ Ամեն ինչ պետք է անենք, որ ԿԽՄԿ-ն մնա Ադրբեջանում»,-  «Մեդիա կենտրոնում» «ՀՀ իշխանությունն ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատության համար» թեմայով քննարկմանն ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա […]

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացված բաց մրցույթի ամփոփում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից դիտարկել է 2024 թվականի հոկտեմբերի 7-ին կայացած ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով կազմակերպված բաց մրցույթը։ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածություններիցուցակը համալրելու համար անցկացված բաց մրցույթի ամփոփում

ԻՊԱՍ-ը պաշտպանություն է իրականացրել բուժաշխատողների նկատմամբ բռնության գործադրման գործերով

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը  իրավաբանական աջակցության շրջանակներում փաստաբանական ներկայացուցչություն է իրականացնում բուժաշխատողների նկատմամբ բռնության գործադրման երկու քրեական վարույթներով՝ նախաքննության և դատաքննության փուլերում։ Քրեական վարույթներից մեկով երկու մեղադրյալները խմբի կազմում (հայր և որդի), իրենց տանը բռնություն են գործադրել Շտապօգնության աշխատակցի նկատմամբ։ Արարքը նախ որակվել է որպես առողջությանը թեթև վնասի պատճառում, ապա փաստաբանի միջնորդությունների արդյունքում […]

Խոսքի ազատության սահմանափակումը

ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը անդրադարձել է վերջին երկու ամիսներին խոսքի ազատության սահմանափակման դեպքերին։ Հ․ Հարությունյանի կարծիքով՝ շատ զգույշ պետք է վերաբերվել արտահայտվելու ազատության իրավունքի սահմանափակմանը, առավել ևս քրեական պատասխանատվության գործիքակազմի կիրառմանը, որովհետև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի ներքո այն բավականաչափ լայն պաշտպանություն ունի։

Կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի 2024 թվականի տարեկան նիստը

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի նիստին։ Նիստին մասնակցել են պատգամավորներ, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Պատասխանատու մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են գործողությունների ծրագրի 2024 թվականի տարեկան կատարողականը և գրանցած արդյունքները՝ կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի, իրավահավասարության ապահովման, արդար […]

Գերիներին աջակցող ակցիա՝ Երևանում մասնակիցները գործուն քայլեր են պահանջում.

ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի կարծիքով՝ Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլի գնալը ծայրահեղ միջոցներից մեկն է, որը կիրառում է ազատությունից զրկված անձը որպես գործիքակազմ՝ գերիների խնդիրների նկատմամբ ուշադրություն գրավելու համար։