
Վերաքննիչ վարչական դատարանը պարտավորեցրել է ՆԳՆ-ին ԻՊԱՍ-ին տրամադրել ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկությունը
2025թ․ հունվարի 16-ին ՀՀ Վարչական դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Ներքին
«Ցավալի և մտահոգիչ է, որ Ադրբեջանը ծանուցել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որ նպատակահարմար չի գտնում իր տարածքում կազմակերպության գործունեությունը։ Ամեն ինչ պետք է անենք, որ ԿԽՄԿ-ն մնա Ադրբեջանում»,- «Մեդիա կենտրոնում» «ՀՀ իշխանությունն ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել Բաքվում պահվող հայերի ազատության համար» թեմայով քննարկմանն ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը։
Նա նշեց, որ նման լուրեր տարածվում են ՄԱԿ-ի որոշ գործակալությունների մասով, ինչն ակնհայտորեն ցույց է տալիս, որ գնալով Ադրբեջանը մեկուսացվում է, փորձում է սահմանափակել միջազգային ներկայությունը, իրազեկվածությունը կատարվող գործընթացների մասին։
«Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի սահմանափակի հայ գերիների մասին տեղեկությունը, մենք էլ պետք է աշխատենք, որ ուրիշներն էլ փորձեն հասանելիություն ստանան։ Վաղուց չենք տեսել որևէ դապարատող անգամ փոստ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, էլ չասեմ միջազգային, միջկառավարական կազմակերպություններից։
Սա ցույց է տալիս, որ իրենց համար էլ այլևս օրակարգային չէ այդ հարցը, քանի որ ճնշում չկա»,- ասաց Ա. Մելիքյանը։
Ըստ նրա, Բաքվի բանտում Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հացադուլը ինֆո պատրվակ դարձավ, ճիչ է, որպեսզի փոքր-ինչ ուշադրություն դարձվի միջազգային հանրության, ԶԼՄ-ներից կողմից, որպեսզի կրկին խոսեն հայ գերիների մասին։
Աղբյուրը՝ https://www.panorama.am/

2025թ․ հունվարի 16-ին ՀՀ Վարչական դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Ներքին

07.04.2026թ․ Դավիթ Մինասյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է

Դավիթ Մինասյանի կալանավորման անթույլատրելիության վերաբերյալ Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խստորեն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն մարտի 31-ին Երևանում կազմակերպեց