Կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի 2024 թվականի տարեկան նիստը
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի նիստին։
Նիստին մասնակցել են պատգամավորներ, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Պատասխանատու մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են գործողությունների ծրագրի 2024 թվականի տարեկան կատարողականը և գրանցած արդյունքները՝ կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի, իրավահավասարության ապահովման, արդար դատաքննության, առողջության պահմանման, կրթության իրավունքի երաշխավորման և մի շարք այլ ուղղություններով։ Արդարադատության նախարարության կողմից անդրադարձ է կատարվել տարվա ընթացքում մշակված իրավական ակտերի նախագծերին և դրանց կարգավիճակին, իրականացված իրազեկման և կարողությունների զարգացման աշխատանքներին, մշակված ուղեցուցային փաստաթղթերին։
Կատարողականի ներկայացմանը հաջորդել է հարցուպատասխանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից դիտարկումների և առաջարկների ներկայացման փուլը։ Քննարկումների արդյունքներով հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի 2024 թվականի տարեկան հաշվետվությունը։
Նիստի ընթացքում յուրաքանչյուր գերատեսչություն անդրադարձել է նաև 2025 թվականի ընթացքում կատարման ենթակա գործողություններին, դրանց ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկված քայլերին և իրականացման հնարավոր խոչընդոտներին։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, շնորհակալություն հայտնելով ընդլայնված ձևաչափով քննարկման կազմակերպման և համատեղ աշխատանքների իրականացման պատրաստակամության համար, ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հիմնական հարցերը, որոնք ի թիվս այլնի, առնչվում էին բոլոր գործընթացներում մասնակցայնության ապահոմվմանը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը ոլորտային խնդիրների հասցեագրման համատեքստում։
Աղբյուրը՝ https://www.moj.am/article/4297

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ապրիլի 30-ին Երևանում ներկայացվեցին

Հայաստանյան շուրջ 3 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ ապրիլի 30-ին բաց նամակով

ՀՀ արդարադատության նախարարությունն e-draft.am էլեկտրոնային հարթակում տեղադրել է «Ապօրինի ծագում