Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի 2024 թվականի տարեկան նիստը

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի նիստին։ Նիստին մասնակցել են պատգամավորներ, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Պատասխանատու մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են գործողությունների ծրագրի 2024 թվականի տարեկան կատարողականը և գրանցած արդյունքները՝ կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի, իրավահավասարության ապահովման, արդար […]

Գերիներին աջակցող ակցիա՝ Երևանում մասնակիցները գործուն քայլեր են պահանջում.

ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի կարծիքով՝ Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլի գնալը ծայրահեղ միջոցներից մեկն է, որը կիրառում է ազատությունից զրկված անձը որպես գործիքակազմ՝ գերիների խնդիրների նկատմամբ ուշադրություն գրավելու համար։

Կարծիք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

ԻՊԱՍ-ը և գործընկեր հասարակական կազմակերպությունները համատեղ կարծիք են հրապարակել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 13․02․2025թ․-ին հրապարակված՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է սահմանել քրեական գործերով վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգ։ Կարծիք «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ