«Հայերը պետք է շնորհակալ լինեն, որ տեղում իրենց չեն սպանել». Ադրբեջանի ՀԿ ներկայացուցիչը՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ համաժողովին
«Հայերը պետք է շնորհակալ լինեն, որ տեղում իրենց չեն սպանել». ասել է Ադրբեջանի հասարակական կազմակերպության ներկայացուցիչը՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ համաժողովին։
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ մարդկային չափման հարցերով համաժողովին մասնակցած ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետԱննա Մելիքյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին որոշակի մանրամասներ պատմեց. «Վերջին տարիներին Ադրբեջանի կողմից համաժողովին են ներկայանում, իբրև թե, հասարակական կազմակերպությունների ներկայացուրեցիչներ և իրենց խոսքի ժամանակ պարբերաբար վատ ձևով ներկայացնում Հայաստանը։ Այս տարի այս մասնակիցներից մեկը ողջունեց, այսպես ասած, խաղաղության դարաշրջանը, Հայաստանի և Ադրբեջանի մասնակիցներին շնորհավորեց խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի համար և որևէ քննադատություն չէր հնչեցնում ՀՀ-ի մասին։ Այնինչ, մյուս մասնակիցները շատ ակնհայտ բացասական և քննադատական էին խոսում, մեղադրում խաղաղություն չցանկանալու մեջ, անգամ խոսք հնչեց, որ հայերը պետք է շնորհակալ լինեն, որ տեղում չեն սպանել իրենց»։
Մելիքյանի խոսքով՝ ի հակադարձում ինքն անդրադարձել է Բաքվի կողմից տարածվող ապատեղեկատվությանը, Բաքվում ընթացող դռնփակ դատավարություններին, ինչպես նաև՝ 2020 թվականից հետո տեղի ունեցած ռազմական գործողությունների և պատերազմի ժամանակ լրագրողների նկատմամբ իրավունքների խախտումներին և այլն։
Աղբյուրը՝ https://factor.am/872902.html?

Ինչպես տեղեկացրել էինք, «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում ընտրական իրավունքի հակասահմանադրական սահմանափակում նախատեսելու

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի շահառուն 2016 թվականից ճանաչվել էր