ՀՀ քննչական կոմիտեն ԻՊԱՍ հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության մի խումբ ծառայողների կողմից փողոցում կանգնած մեքենայի վարորդի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ
Երկու շաբաթ առաջ պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդ Էդգար Այվազյանը տուժող է ճանաչվել, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից:
Օրերս Քննչականը հաղորդել էր, որ քրեական գործ են հարուցել բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հոդվածով:
Ըստ համացանցում հրապարակված տեսանյութերի՝ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության մի խումբ ծառայողների կողմից բռնություն է գործադրվել փողոցում կանգնած մեքենայի վարորդի նկատմամբ, մասնավորապես՝ վարորդին բռնությամբ հանում են մեքենայից, քաշքշում և պառկեցնում գետնին, հագցնում ձեռնաշղթաներ, այն պայմաններում, երբ անձը որևէ դիմադրություն չի ցուցաբերում։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ը վերոգրյալի առթիվ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել և խնդրել նախաձեռնել քրեական վարույթ՝ ոստիկանության համապատասխան աշխատակիցների նկատմամբ հարուցելով քրեական հետապնդում:
Էդգար Այվազյանը, ով ահազանգել էր մարտի 31-ին բռնության մասին, «Ազատությանը» պատմել է, որ շտապում էր պապի հուղարկավորությանը, երբ Երևանի կենտրոնում հայտնվել է երկարատև խցանման մեջ, մյուս վարորդների պես զայրացել ու ազդանշան տվել:

ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները առաջարկներ են ներկայացրել Հանրության գերակա շահի

Արթուր Օսիպյանի անօրինական և ընտրովի քրեական հետապնդման վերաբերյալ Մենք՝ քաղաքացիական

Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման կենտրոնում քաղաքացու մահվան վերաբերյալ Մենք՝ ներքոստորագրյալ

Քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի և ընտրովի արդարադատության բացառման անհրաժեշտության վերաբերյալ