Անվճար իրավաբանական խորհրդատվություն Արցախից բռնի տեղահանված անձանց
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանված անձանց։
Իրավաբանական աջակցություն տրամադրվում է հետևյալ ուղղություններով.
1. Փաստաթղթերի ձեռքբերում, փաստաթղթերի վերականգնում,
2. Պետական մարմինների հետ առնչվելիս ծագած իրավական խնդիրներ,
3. Աշխատանքային իրավունքի հետ կապված իրավական խնդիրներ,
4.Սոցիալական իրավունքների իրականացման /այդ թվում՝ կենսաթոշակների, նպաստների ստացման/ հետ կապված իրավական խնդիրներ։
Մարդու իրավունքների առանձին խախտումների առնչվող ընտրված գործերով կազմակերպությունը կտրամադրի իրավաբանական աջակցություն նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու հարցում։
Անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել՝ զանգահարելով 010 505 303 և 098 505 303 հեռախոսահամարներով, ինչպես նաև նամակ գրելով info@prwb.am էլեկտրոնային հասցեին։
Իրավախորհրդատվությունը տրամադրվում է երեքշաբթի և հինգշաբթի օրերին ժամը 11։00-ից 15։00-ն։
Գրասենյակ այց կատարելու անհրաժեշտությունը նախապես կհամաձայնեցվի իրավաբանի հետ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին հրապարակել է «Վ․ Թ․

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թվականի հունիսի 11-ի վճռով

ՀՀ քրեական օրենսգրքով զինված ուժերում խոշտանգմանը համարժեք բռնության քրեականացման անհրաժեշտությունը

Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում ոչ միայն