ՄԻԵԴ-ը արձանագրել է Հայաստանի կողմից անձի ազատության իրավունքի խախտում «Սելիմյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թ․ ապրիլի 16-ի իր վճռով արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի (անձի ազատության և անձեռնմխելիության իրավունք) խախտում «Սելիմյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» (գործեր N 2991/16 և այլն) գործում՝ գտնելով, որ դիմումատուների ազատությունից զրկումը եղել է ոչ իրավաչափ։
Գործը վերաբերում է 2015 թ․ Էլեկտրիկ Երևան ակցիաների ժամանակ բերման ենթարկված հավաքի մասնակիցներին, որոնք ոստիկանության կողմից անօրինական կերպով զրկվել են ազատությունից։ Դիմումատուները բողոքել են, որ իրենց ազատությունից զրկել են առանց հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության։
ՄԻԵԴ-ը հիշեցրել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի ցանկացած ազատությունից զրկում լինի ոչ միայն ներպետական օրենսդրությանը համապատասխան, այլև զերծ լինի կամայականությունից։
Դատարանը, հղում անելով իր նախադեպային իրավունքին (մասնավորապես՝ «Իշխանյան ընդդեմ Հայաստանի» գործին), արձանագրել է, որ տվյալ դեպքում դիմումատուների ձերբակալությունները չեն հիմնվել «հիմնավոր կասկածի» վրա, ինչը Կոնվենցիայի պահանջների առանցքային պայմաններից է։ Արդյունքում՝ արձանագրվել է 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը դիմումատուներին վճարել փոխհատուցում՝ համաձայն հավելվածի։
Չնայած դեպքերը տեղի են ունեցել շուրջ 10 տարի առաջ` այս որոշումը կարևոր իրավական արձանագրում է, որը կարող է կանխել նման խախտումները՝ հաշվի առնելով, որ ոստիկանության կողմից նման գործելակերպը շարունակվում է։
Նշենք նաև, որ սույն գործերով քննությունը ներպետական ատյաններում դեռևս շարունակվում է և մինչ օրս հավաքների համատեքստում խախտումները պատշաճ իրավական գնահատական չեն ստացել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2026 թ․ ապրիլի 16-ի իր

Ապրիլի 16-ին Երևանում ներկայացվեցին «Փաստաբանական ծառայությունների հասանելիությունը և արդարադատության մատչելիության

Ապրիլի 15-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ–Հայաստան քաղաքացիական հասարակության հարթակի 8-րդ

2026 թվականի մարտի 17-ին Երևանում կայացել է «Ուղիներ դեպի արդարադատություն․