
Հայտարարություն ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած բռնության դրսևորումների և պատգամավորական էթիկայի խախտումների վերաբերյալ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն՝ գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը գործընկերների հետ հունիսի 6-ին հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ ընտրական գործընթացների շրջանակում քրեական պատասխանատվության միջոցների կիրառման պրակտիկան, ազատությունից զրկման ձևով խափանման միջոցների լայն կիրառման խնդիրը, ինչպես նաև ատելության և խտրականության խոսքի դեմ արդյունավետ արձագանքման անհրաժեշտությունը։
Հանդիպմանը բարձրաձայնվել է նաև կալանավորված Արթուր Օսիպյանի հիմնարար իրավունքների պաշտպանության և անհապաղ ազատ արձակելու կարևորությունը։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարևորել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ շարունակական համագործակցությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացման և ոլորտում առկա խնդիրների հասցեագրման տեսանկյունից։






Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն՝ գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ

Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և իրավապաշտպան՝ մեզ համար ևս անհասկանալի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և գործընկեր հայաստանյան քաղաքացիական հասարակության