Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

ԿԱՐԾԻՔ

ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները առաջարկներ են ներկայացրել Հանրության գերակա շահի հիմքով սեփականության օտարման գործընթացում հանրային մասնակցության ապահովման վերաբերյալ

08.05.2026թ․ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 25-ի N 296-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1146-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծ (այսուհետ նաև՝ Նախագիծ), որով սահմանվում է հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման հանրային քննարկման կազմակերպման և անցկացման կարգը:

Մասնավորապես, Նախագիծը սահմանում է հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագծերի հանրային քննարկման կարգ՝ երկու եղանակի պարտադիր համակցությամբ.

1. նախագիծը տեղադրվում է հանրային քննարկում իրականացնող մարմնի պաշտոնական կայքում և e-draft.am հարթակում, ինչպես նաև ուղարկվում է շահագրգիռ մարմիններին՝ կարծիքի,

2. պարտադիր իրականացվում են նաև հանրային լսումներ, որոնց ներգրավվում են նաև ձեռքբերողը, օտարվող գույքի սեփականատերերը, փաստացի տիրապետողները և գույքային իրավունքներ ունեցողները:

Նախագծով սահմանվում է նաև հանրային լսումների մասին անձանց տեղեկացնելու վերաբերյալ կարգավորումներ, որոնք ընդգրկում են հայտարարությունը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, լիազոր մարմնի և օտարվող գույքի գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնական կայքերում հրապարակելու, ինչպես նաև համապատասխան մարզպետարանի կամ տեղական ինքնակառավարման մարմինների և վարչական շրջանի կամ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի հայտարարությունների ցուցատախտակի վրա փակցնելու պահանջ։

Կարևորելով հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման գործընթացի ամենավաղ փուլերում շահագրգիռ հանրության իմաստալից ներգրավման անհրաժեշտությունը՝ ԻՊԱՍ-ը և գործընկերները գտնում են, որ նախագիծը ենթակա է լրամշակման որոշ սկզբունքների հաշվառմամբ։ 

Ներկայացված կարծիքն ու առաջարկները կարող եք տեսնել այստեղ։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» ՀԿ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

INTERESTING POSTS

«Հրապարակայնորեն դիմեք Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Արթուր Օսիպյանին և ապահովել նրա հիմնարար իրավունքներն ու ազատությունները»․ ՔՀԿ կոչը միջազգային կառույցներին

Քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ դիմել են Եվրոպայի խորհրդի մարդու

ԿԱՐԾԻՔ

ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները առաջարկներ են ներկայացրել Հանրության գերակա շահի