Հայտարարություն Կարակալպակ ակտիվիստ Դաուլետմուրատ Տաժիմուրատովի նկատմամբ կայացված դատավճի վերաբերյալ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն՝ «Քաղաքացիական համերաշխության հարթակի» ևս 18 կազմակերպությունների հետ միասին, միացել է կարակալպակ ակտիվիստ Դաուլետմուրատ Տաժիմուրատովի նկատմամբ կայացված դատավճիռը դատապարտող հայտարարությանը։
Համատեղ հայտարարությամբ կազմակերպությունները խստորեն դատապարտում են Ուզբեկստանի դատարանի որոշումը, որով ոչ բռնի գործողությունների կողմնակից ակտիվիստի ազատազրկման ժամկետը 16 տարուց երկարաձգվել է մինչև 18,5 տարի՝ ուղեկցվելով դատավարական լուրջ խախտումներով և բանտում նրա նկատմամբ կիրառվող դաժան վերաբերմունքով։
Ստորագրյալ կազմակերպությունները կոչ են անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Կարակալպակստանում մարդու իրավունքների վիճակի բարելավման ուղղությամբ և պահանջում են Ուզբեկստանի կառավարությունից անհապաղ ազատ արձակել Տաժիմուրատովին ու դադարեցնել բնակիչների նկատմամբ քրեական և վարչական հետապնդումները, ովքեր պահանջում են նրա ազատ արձակումը։
Ծանոթացեք պաշտոնական հայտարարությանը և ստորագրող կազմակերպությունների ցանկին այստեղ։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանի վստահորդը նախկինում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում քրեական