Հայաստանում բռնի անհետացումների և անհայտ կորածների հարցը․ ԻՊԱՍ-ն ու ICLaw-ն զեկույց են ներկայացրել ՄԱԿ 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական կազմակերպությունը և «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ը (ICLaw) համատեղ զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի Բռնի կամ հարկադիր անհետացումների հարցերով կոմիտեին՝ Հայաստանի կողմից «Բոլոր անձանց բռնի անհետացումից պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ։ Զեկույցում անդրադարձ է կատարվում Հայաստանում բռնի անհետացման քրեականացմանն ու դրա դեմ նախատեսված իրավական երաշխիքներին։ Նշվում […]

Հայտարարություն Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ

2026 թ. սեպտեմբերի 11-12-ը Լեռնային Ղարաբաղ (Արցախ) այցելեցին 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության շուրջ 150 դիվանագիտական ​​ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։ Այցն ուղեկցվում էր այնպիսի թեզերով, որոնք ժխտում էին տարածաշրջանի մշակութային և կրոնական ժառանգության հայկական ծագումը և առաջ մղում այսպես կոչված «կովկասյան աղվանական» վարկածը։ Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան […]

Հայտարարություն մշտադիտարկող-հետազոտողի մրցույթի վերաբերյալ 

Ծառայության տևողությունը՝ 6 ամիս «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում մշտադիտարկող-հետազոտողի, ով կմիանա կազմակերպության թիմին Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում քննված գործերով դատական ակտերի հետազոտման նպատակով:  Մշտադիտարկող-հետազոտողի հիմնական պարտականությունները. Անհրաժեշտ որակավորում, հմտություններ. Հետաքրքրվող և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրությունը և մոտիվացիոն նամակը info@prwb.am հասցեին մինչև 2026 թ. սեպտեմբերի 25-ը՝ էլեկտրոնային […]

Կարծիք Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծի և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության երաշխիքների վերաբերյալ

e-draft.am հարթակում շրջանառության մեջ են դրվել «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը, որոնցով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումների վիճարկման գործերի ենթակայությունը վարչական դատարաններից տեղափոխել […]

ՄԻԵԴ-ը ճանաչել է հավաքների ազատության իրավունքի խախտումը «Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով այսօր կայացրել է վճիռ, որով ճանաչել է դիմումատու Գոհար Սարգսյանի հավաքների ազատության իրավունքի խախտումը։ Գործը վերաբերում է 2015 թվականի փետրվարի 11-ին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների բողոքի ակցիան ոստիկանության ծառայողների կողմից բռնի ուժով ցրելու միջադեպին։  Ոստիկանները պահանջել են ակցիայի մասնակիցներին հեռանալ նախագահական նստավայրի […]

Քննարկվեցին Արցախից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի և սոցիալական իրավունքների իրացման խնդիրները

Օգոստոսի 31-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն Երևանում անցկացրեց «Արցախից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի և սոցիալական իրավունքների իրացման ոլորտում իրավակիրառ պրակտիկայի խնդիրներ» թեմայով քննարկում։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանն իր խոսքում նշեց, որ կազմակերպությունը ուշադրության կետրոնում է պահում Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցը, այդ թվում՝ կարգավիճակի ու սոցիալական իրավունքների իրացման […]

ԻՊԱՍ-ը ներկայացրեց Հակակոռուպցիոն դատարանի քաղաքացիական վարույթների մշտադիտարկման արդյունքները 

Օգոստոսի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն անցկացրեց «Հակակոռուպցիոն դատարանի կողմից քննվող քաղաքացիական վարույթների մշտադիտարկման արդյունքների ներկայացում» խորագրով քննարկում։ Քննարկմանը ներկայացվեցին 2025-2026 թվականների ընթացքում Հակակոռուպցիոն դատարանի կողմից քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական ու համայնքային շահի պաշտպանության վերաբերյալ վարույթների մշտադիտարկման արդյունքները։  ԻՊԱՍ նախագահ Արաքս Մելքոնյանն իր խոսքում նշեց, որ ուսումնասիրության նպատակն էր վեր […]

ԻՊԱՍ-ն Ադրբեջանի կրթական համակարգում հայատյացության մասին զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  (ԻՊԱՍ) ՀԿ-ն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին է ներկայացրել դիրքորոշում՝ Մարդու իրավունքների խորհրդի «Կրթությունը որպես ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և դրանց հետ կապված անհանդուրժողականության կանխարգելման գործիք» 57/24 բանաձևի շրջանակում զեկույցի պատրաստման համար: Փաստաթղթում ներկայացվել է, թե ինչպես է հայատյացությունը համակարգված կերպով ներառվել Ադրբեջանի կրթական համակարգում, ներառյալ՝ դպրոցական դասագրքերը, մանկական գրականությունը, հայրենասիրական […]

ԻՊԱՍ-ը և Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը համատեղ դիրքորոշում են ներկայացրել ՄԱԿ-ի Բռնի անհետացումների հարցերով կոմիտեին

2026թ․ սեպտեմբերին ՄԱԿ- ի Բռնի անհետացումների հարցերով կոմիտեն քննարկելու է նաև Հայաստանի՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարողականը։ Այդ քննարկման շրջանակներում Կոմիտեն առանձնացրել է մի քանի հարց, այդ թվում՝ բռնի անհետացման սահմանումը և գործող իրավական կարգավորումները, ներառյալ՝ — բռնի անհետացման քրեականացման առանձնահատկությունները,— բռնի անհետացման դեպքերի գրանցում և քննություն, այդ թվում՝ նախկինում տեղի ունեցած,— վտարում, հանձնում ու արտահանձում […]

Հայտարարություն զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ

ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները հուլիսի 23-ին հայտարարություն են տարածել զինված ուժերում բռնության ու մահվան դեպքերի վերաբերյալ։ Հայտարարության տեքստն ու այն ստորագրած կազմակերպությունների ցանկը՝ ստորև։

Կարծիք «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները հուլիսի 23-ին կարծիք են ներկայացրել «Հաշտարարության մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ։ Կարծիքը և այն ստորագրած կազմակերպությունների ցանկը՝ ստորև։

Հայտարարություն քրեական արդարադատության անկախության և ուժի իրավաչափ ու համաչափ կիրառման պահանջի վերաբերյալ

ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները հուլիսի 9-ին հայտարարություն են տարածել՝ քրեական արդարադատության անկախության և ուժի իրավաչափ ու համաչափ կիրառման պահանջի վերաբերյալ։ Հայտարարության տեքստն ու այն ստորագրած կազմակերպությունների ցանկը՝ ստորև։