Կարծիք Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծի և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության երաշխիքների վերաբերյալ
e-draft.am հարթակում շրջանառության մեջ են դրվել «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը, որոնցով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումների վիճարկման գործերի ենթակայությունը վարչական դատարաններից տեղափոխել ընդհանուր իրավասության դատարաններ։
ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները նշված նախագծում արձանագրել են մի շարք խնդրահարույց կետեր, մասնավորապես՝
Հաշվի առնելով կարգավորվող հարաբերությունների զգայունությունը և առաջարկվող փոփոխությունների հնարավոր ազդեցությունը ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության արդյունավետության վրա՝ ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպություններն առաջարկում են նախագիծը հանել շրջանառությունից և կազմակերպել դրա մասնագիտացված հանրային քննարկում։
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիա
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Կարծիքը՝ ստորև․

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն միացել է Հայաստանի բնապահպանական, իրավապաշտպան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանը ՀՀ վարչական

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն գործընկեր կազմակերպությունների ու մի շարք

Հոկտեմբերի 9-ին Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն (ԻՊԱՍ) և գործընկեր