ՄԻԵԴ-ը ճանաչել է հավաքների ազատության իրավունքի խախտումը «Սարգսյանն ընդդեմ Հայաստանի» գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով այսօր կայացրել է վճիռ, որով ճանաչել է դիմումատու Գոհար Սարգսյանի հավաքների ազատության իրավունքի խախտումը։
Գործը վերաբերում է 2015 թվականի փետրվարի 11-ին ՀՀ նախագահական նստավայրի դիմաց խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների բողոքի ակցիան ոստիկանության ծառայողների կողմից բռնի ուժով ցրելու միջադեպին։
Ոստիկանները պահանջել են ակցիայի մասնակիցներին հեռանալ նախագահական նստավայրի մայթից:
Երբ ծնողները հրաժարվել են պահանջը կատարել, ոստիկանները սկսել են հրել ծնողներին։ Նրանք Գոհար Սարգսյանին բռնել են ոտքերից ու ձեռքերից և, քարշ տալով, տեղափոխել դիմացի մայթ: Ոստիկանների գործողությունների հետևանքով Գոհար Սարգսյանի ինքնազգացողությունը վատացել է, նա ուշաթափվել է։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ այս գործողությունների հետևանքով տեղի է ունեցել Գոհար Սարգսյանի հավաքի ազատության իրավունքի խախտում։
Դատարանը վճռով պահանջել է Հայաստանին դիմումատուին վճարել 9000 եվրո՝որպես խախտման բարոյական վնասի փոխհատուցում։
Դիմումատուի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացրել են փաստաբաններ Արաքս Մելքոնյանը և Հայկուհի Հարությունյանը:

Զարինե Ավանեսյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին դիմել էր կենսաթոշակի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական կազմակերպությունը և «Միջազգային և

2026 թ. սեպտեմբերի 11-12-ը Լեռնային Ղարաբաղ (Արցախ) այցելեցին 58 երկրի

Ծառայության տևողությունը՝ 6 ամիս «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը