
Հայտարարություն Արթուր Դանիելյանի անօրինական քրեական հետապնդման վերաբերյալ
Հոկտեմբերի 9-ին Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն (ԻՊԱՍ) և գործընկեր
Օգոստոսի 31-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն Երևանում անցկացրեց «Արցախից բռնի տեղահանված անձանց կարգավիճակի և սոցիալական իրավունքների իրացման ոլորտում իրավակիրառ պրակտիկայի խնդիրներ» թեմայով քննարկում։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանն իր խոսքում նշեց, որ կազմակերպությունը ուշադրության կետրոնում է պահում Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցը, այդ թվում՝ կարգավիճակի ու սոցիալական իրավունքների իրացման համար նրանց տրամադրելով անվճար իրավաբանական աջակցություն։
ԻՊԱՍ-ի փաստաբաններ Նինա Հակոբյանը և Տաթևիկ Սիրադեղյանը ներկայացրին կազմակերպության կողմից իրավաբանական աջակցություն ցուցաբերելու շրջանակներում արձանագրված խնդիրները։
Մասնավորապես, անդրադարձ կատարվեց քաղաքացիության և փաստաթղթերի վերականգնման խնդիրներին։ Ներկայացված պրակտիկայի համաձայն՝ ծննդյան, ամուսնության և այլ փաստաթղթերի բացակայությունը կամ տվյալների անհամապատասխանությունը կարող են խոչընդոտել քաղաքացիության դիմումի ներկայացմանը, իսկ դրա ձգձգումը՝ նաև բնակարանային և այլ աջակցության ծրագրերից օգտվելուն։ Որոշ դեպքերում փաստաթղթերի վերականգնման համար քաղաքացիները ստիպված են լինում դիմել նոտարական կամ դատական ընթացակարգերի, ինչը հանգեցնում է լրացուցիչ ժամանակի և ծախսերի։
ՀՀ վարչական դատարանի դատավոր Ելենա Առաքելյանը ներկայացրեց վարչական դատարանում քննվող համապատասխան վարույթների առանձնահատկությունները։
Քննարկման ընթացքում մասնակիցները մտքեր փոխանակեցին նաև կենսաթոշակի նշանակման և աշխատանքային ստաժի հաստատման, աջակցության ծրագրերից օգտվելու, սեփականության իրավունքի և մի շարք դատավարական խնդիրների վերաբերյալ։







Հոկտեմբերի 9-ին Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն (ԻՊԱՍ) և գործընկեր

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետներ Աննա Մելիքյանը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանի վստահորդը նախկինում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը,