ԻՊԱՍ-ն Ադրբեջանի կրթական համակարգում հայատյացության մասին զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին է ներկայացրել դիրքորոշում՝ Մարդու իրավունքների խորհրդի «Կրթությունը որպես ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և դրանց հետ կապված անհանդուրժողականության կանխարգելման գործիք» 57/24 բանաձևի շրջանակում զեկույցի պատրաստման համար:
Փաստաթղթում ներկայացվել է, թե ինչպես է հայատյացությունը համակարգված կերպով ներառվել Ադրբեջանի կրթական համակարգում, ներառյալ՝ դպրոցական դասագրքերը, մանկական գրականությունը, հայրենասիրական կրթության ծրագրերը, հիշատակի միջոցառումները և համալսարանական ուսումնական ծրագրերը։
Զեկույցում ներկայացված փաստերը հիմնավորում են, որ կրթությունը Ադրբեջանում վերածվել է հայերի նկատմամբ ռասայական կարծրատիպեր համակարգված կերպով տարածելու, հավաքական թշնամի կերտելու և թշնամանքը նորմալացնելու միջոցի՝ դարձնելով կրթությունը գործիք, որի միջոցով ռասիզմը հաստատվում և վերարտադրվում է սերնդեսերունդ։
Ներկայացված փաստաթուղթը, միաժամանակ, ուշադրություն է հրավիրում կրթական համակարգերի պատասխանատվության վրա՝ խթանելու հավասարությունը, մարդկային արժանապատվությունը, միջմշակութային փոխըմբռնումը և խաղաղ համակեցությունը, մասնավորապես՝ հակամարտությունից դուրս եկող հասարակություններում։

Ծառայության տևողությունը՝ 6 ամիս «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը

e-draft.am հարթակում շրջանառության մեջ են դրվել «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով այսօր կայացրել

Օգոստոսի 31-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն Երևանում անցկացրեց