ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2025թ․ հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում, ի թիվս այլ պնդումների, ներկայացրել է տարածաշրջանում երկարատև կայունություն և Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու շուրջ առաջարկներ։ ՀՀ վարչապետը, ի թիվս այլ առաջարկների շեշտել է՝ «հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ՀՀ վարչապետի […]
Դասընթաց Արցախից բռնի տեղահանված իրավաբանների/փաստաբանների համար

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է դասընթացների շարք, որը նպատակ ունի ամրապնդել Լեռնային Ղարաբաղից տեղահանված իրավաբանների մասնագիտական կարողությունները և գիտելիքները քրեական իրավունքի և քրեական դատավարության ոլորտում։ Դասընթացներն ուղղված են քրեական իրավունքի ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրական փոփոխությունների և պրակտիկայի զարգացումների վերաբերյալ մասնակիցների գիտելիքների ամրապնդմանը և կարողությունների զարգացմանը։ Դասընթացի տևողությունը երեք օր է, որը տեղի […]
Զեկույց․ Հակակոռուպցիոն կոմիտեի 2023թ․ գործունեության ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից կազմված «Հակակոռուպցիոն կոմիտեի 2023թ․ գործունեության ուսումնասիրություն» զեկույցն ամփոփում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը՝ վեր հանելով դրա արդյունավետության վրա ազդող գործոնները՝ մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսների բավարարությունը, ոլորտը կարգավորող իրավական ակտերի ամբողջականությունը։ Զեկույցում ամփոփվել է նաև ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց մրցույթների ու պաշտոնի նշանակումների, մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացների […]
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածուի առաջադրման անթույլատրելիության վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Այս սահմանադրական առաքելության պատշաճ իրականացումը պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների քաղաքական չեզոքություն և զսպվածություն, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանությունից անկախություն՝ […]
Հայտարարություն. «Ոստիկանության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ

Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել էին ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծեր, որոնցով տարբեր տնտեսվարողներ պարտավորվելու էին տեղադրել և ոստիկանության համար 24/7 ռեժիմով մուտք ապահովել տեսահսկման համակարգեր։ Հանրային հեռուստաընկերության եթերում իրականացված հանրային քննարկման ընթացքում Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել էր, որ տեսահսկման համակարգի շրջանակում կիրառվելու է արհեստական բանականություն: Նախագծերի փաթեթը ներկայացվել էր Ազգային Ժողովին […]
Դասընթաց Արցախից բռնի տեղահանված իրավաբանների/փաստաբանների համար

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը մեկնարկում է եռօրյա դասընթացների շարք, որը նպատակ ունի ամրապնդել Լեռնային Ղարաբաղից տեղահանված իրավաբանների մասնագիտական կարողությունները քրեական և վարչական իրավունքի, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտներում: Եռօրյա դասընթացները տեղի են ունենալու 2025թ. փետրվար-ապրիլ ամիսներին Երևանում։ Ընդունելությունը բաց է Լեռնային Ղարաբաղից տեղահանված՝ ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում բնակվող իրավաբանների […]
ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 5-րդ համատեղ հռչակագիր
2024թ. հոկտեմբերի 15-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցելԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի 5-րդ հանդիպումը։Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր, որըներկայացնում ենք ստորև: ՀԸԳՀ-ի կիրարկման և ընդհանրապես՝ ԵՄ Հայաստան հարաբերությունների առաջընթացի վերաբերյալ, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմը (ՔՀՊ).
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոչը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերին և COP29 նստաշրջանի մասնակիցներին

2024թ․ նոյեմբերին Բաքվում կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի հերթական` 29-րդ նստաշրջանը («COP29»), որտեղ քննարկվելու են առանցքային հարցեր։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, անչափ կարևորում ենք քաղաքացիական հասարակության մասնակցությունը կլիմայի փոփոխության թեմայով միջազգային գործընթացներում, սակայն հնարավորություն չունենալով մասնակցել Բաքվում կազմակերպվող COP29-ին Ադրբեջանի հակահայ քաղաքականության պատճառով, հանդես ենք գալիս սույն […]
ՄԻԵԴ-ը Աղաջանյանն ընդդեմ Հայաստանի գործով արձանագրել է Կոնվենցիոն իրավունքի խախտում

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) 2024 թվականի հոկտեմբերի 9-ի վճռով հաստատել է Մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտման փաստը։ 2003թ-ից դիմումատուն աշխատել է «Նաիրիտ» գործարանում, որպես ավագ գիտաշխատող: Դիմումատուն՝ գործարանում առկա քիմիկատների և վտանգավոր պայթունավտանգ նյութերի վերաբերյալ հանդես է եկել մտահոգություններով, գործարանի ղեկավարությանը ներկայացրել դիմումներ ու ուսումնասիրություններ, բարձրացրել է նաև գործարանում […]
Հայաստանի քաղհասարակությունը ԵԱՀԿ համաժողովի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը և International Partnership for Human Rights-ը հոկտեմբերի 7-ին Վարշավայում՝ ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովի շրջանակում, կազմակերպել էին հատուկ միջոցառում, որի ընթացքում միջազգային համայնքին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների ապացույցները։ ԵԱՀԿ համաժողովին մասնակցող պետությունների պատվիրակություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ներկայացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, […]
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողով

2024թ․ հոկտեմբերի 3-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը ելույթ է ունեցել Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողովում․ Հասմիկ Հարությունյանը դատապարտել է ՀՀ ոստիկանության կողմից հավաքների մասնակիցների նկատմամբ անօրինական և անհամաչափ ուժի գործադրման պրակտիկան։ Հ․ Հարությունյանը իր ելույթում առանձնահատուկ ուշադրություն է դարձրել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների […]
Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան-ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Այս կարևոր քայլն ընդգծում է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությունը՝ արտացոլելով երկու կողմերի պատրաստակամությունը՝ խթանելու ավելի սերտ կապեր, ընդլայնելու շարժունակությունը և առաջ մղելու համամարդկային արժեքները: Հայտնում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու այս գործընթացից բխող հանձնառությունների կատարմանը մշտադիտարկումների, […]