
Վերաքննիչ վարչական դատարանը պարտավորեցրել է ՆԳՆ-ին ԻՊԱՍ-ին տրամադրել ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցների վերաբերյալ տեղեկությունը
2025թ․ հունվարի 16-ին ՀՀ Վարչական դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Ներքին
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը մեկնարկում է եռօրյա դասընթացների շարք, որը նպատակ ունի ամրապնդել Լեռնային Ղարաբաղից տեղահանված իրավաբանների մասնագիտական կարողությունները քրեական և վարչական իրավունքի, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտներում:
Եռօրյա դասընթացները տեղի են ունենալու 2025թ. փետրվար-ապրիլ ամիսներին Երևանում։
Ընդունելությունը բաց է Լեռնային Ղարաբաղից տեղահանված՝ ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում բնակվող իրավաբանների և փաստաբանների համար: Եռօրյա ուսուցումն անցկացվելու է հայերենով և անվճար է։ Դասընթացի ամբողջական ծրագրի մասնակցությունը պարտադիր է։ Կազմակերպությունը հոգում է մարզերից մասնակիցների տրանսպորտային և կեցության ծախսերը։
Լավագույն ունկնդիրները կստանան երկամսյա մենթորության հնարավորություն ՀՀ իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների մասնագետների կողմից:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել +37498 505 303 հեռախոսահամարով կամ գրել info@prwb.am էլեկտրոնային հասցեին։
Դասընթացները իրականացվում են Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան աջակցությամբ։
Կազմակերպության մասին
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2009 թվականին: Կազմակերպության առաքելությունն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, իրավունքի գերակայության և լավ կառավարման սկզբունքների ամրապնդումը: Կազմակերպությունը մասնագիտացված է մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության, դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև անվտանգության ոլորտի բարեփոխումների իրականացման ծրագրերում:

2025թ․ հունվարի 16-ին ՀՀ Վարչական դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Ներքին

07.04.2026թ․ Դավիթ Մինասյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է

Դավիթ Մինասյանի կալանավորման անթույլատրելիության վերաբերյալ Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խստորեն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն մարտի 31-ին Երևանում կազմակերպեց