Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

«Սա ռազմավարական երկարաժամկետ պլան է և ուղղված է ՀՀ-ի դեմ»․ Արաքս Մելքոնյանը՝ Բաքվի այսպես կոչված դատավարության մասին

«Սա միայն այնտեղ գտնվող 23 և հիմա կեղծ դատարանի առաջ կանգնած 16 անձանց բացառապես իրավական հարցը չէ, սա ռազմավարական երկարաժամկետ պլան է և ուղղված է ՀՀ-ի դեմ»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Բաքվի փակ ու շինծու դատավարությունը և Հայաստանի իշխանությունների ու ԶԼՄ-ների արձագանքը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը՝ անդրադառնալով Բաքվի […]

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը ՀՀ -ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին

Քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների անունից ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրության ստորագրումը։ Այս գործընկերությունը բացում է նոր հնարավորություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար՝  նպաստելով տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղ և արժանապատիվ համակեցությանը, տնտեսական համագործակցությանը։ Կողմերն ընդգծում են նաև ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության արժեքները, որոնց ամրապնդումը հաստատապես […]

Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու իրավապաշտպանները  միջազգային կազմակերպություններին կոչ են անում իրականացնել Բաքվում մեկնարկող հայերի դատավարությունների մշտադիտարկում

Հայաստանյան ավելի քան երկու տասնյակ իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ և անհատ իրավապաշտպաններ դիմել են մի շարք միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների և Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների՝ հունվարի 17-ին Բաքվում մեկնարկող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատաքննությունների մշտադիտարկում իրականացնելու խնդրանքով։ Կոչն ուղղված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենին, […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2025թ․ հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում, ի թիվս այլ պնդումների, ներկայացրել է տարածաշրջանում երկարատև կայունություն և Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու շուրջ առաջարկներ։ ՀՀ վարչապետը, ի թիվս այլ առաջարկների շեշտել է՝ «հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։ Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ՀՀ վարչապետի […]

Դասընթաց Արցախից բռնի տեղահանված  իրավաբանների/փաստաբանների համար

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը  կազմակերպում է դասընթացների շարք, որը նպատակ ունի ամրապնդել Լեռնային Ղարաբաղից տեղահանված իրավաբանների մասնագիտական կարողությունները և գիտելիքները քրեական իրավունքի և քրեական դատավարության ոլորտում։ Դասընթացներն ուղղված են քրեական իրավունքի ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրական փոփոխությունների և պրակտիկայի զարգացումների վերաբերյալ մասնակիցների գիտելիքների ամրապնդմանը և կարողությունների զարգացմանը։ Դասընթացի տևողությունը երեք օր է, որը տեղի […]

Զեկույց․ Հակակոռուպցիոն կոմիտեի 2023թ․ գործունեության ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից կազմված «Հակակոռուպցիոն կոմիտեի 2023թ․ գործունեության ուսումնասիրություն» զեկույցն ամփոփում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը՝ վեր հանելով դրա արդյունավետության վրա ազդող գործոնները՝ մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսների բավարարությունը, ոլորտը կարգավորող իրավական ակտերի ամբողջականությունը։ Զեկույցում ամփոփվել է նաև ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց մրցույթների ու պաշտոնի նշանակումների, մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացների […]

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածուի առաջադրման անթույլատրելիության վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածու առաջադրել է Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը։ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Այս սահմանադրական առաքելության պատշաճ իրականացումը պահանջում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների քաղաքական չեզոքություն և զսպվածություն, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանությունից անկախություն՝ […]

Հայտարարություն. «Ոստիկանության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ

Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել էին ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծեր, որոնցով  տարբեր տնտեսվարողներ պարտավորվելու էին տեղադրել և ոստիկանության համար 24/7 ռեժիմով մուտք ապահովել տեսահսկման համակարգեր։ Հանրային հեռուստաընկերության եթերում իրականացված հանրային քննարկման ընթացքում Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել էր, որ տեսահսկման համակարգի շրջանակում կիրառվելու է արհեստական բանականություն: Նախագծերի փաթեթը ներկայացվել էր Ազգային Ժողովին […]

Դասընթաց Արցախից բռնի տեղահանված  իրավաբանների/փաստաբանների համար

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը  մեկնարկում է եռօրյա դասընթացների շարք, որը նպատակ ունի ամրապնդել Լեռնային Ղարաբաղից տեղահանված իրավաբանների մասնագիտական կարողությունները քրեական և վարչական իրավունքի, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային իրավունքի ոլորտներում: Եռօրյա դասընթացները տեղի են ունենալու 2025թ. փետրվար-ապրիլ ամիսներին Երևանում։ Ընդունելությունը բաց է Լեռնային Ղարաբաղից տեղահանված՝ ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում բնակվող իրավաբանների […]

ԵՄ-ՀՀ քաղաքացիական հասարակության պլատֆորմի 5-րդ համատեղ հռչակագիր

2024թ. հոկտեմբերի 15-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցելԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի 5-րդ հանդիպումը։Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր, որըներկայացնում ենք ստորև: ՀԸԳՀ-ի կիրարկման և ընդհանրապես՝ ԵՄ Հայաստան հարաբերությունների առաջընթացի վերաբերյալ, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմը (ՔՀՊ).

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոչը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերին և COP29 նստաշրջանի մասնակիցներին

2024թ․ նոյեմբերին Բաքվում կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի հերթական` 29-րդ նստաշրջանը («COP29»), որտեղ քննարկվելու են առանցքային հարցեր։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, անչափ կարևորում ենք քաղաքացիական հասարակության մասնակցությունը կլիմայի փոփոխության թեմայով միջազգային գործընթացներում, սակայն հնարավորություն չունենալով մասնակցել Բաքվում կազմակերպվող COP29-ին Ադրբեջանի հակահայ քաղաքականության պատճառով, հանդես ենք գալիս սույն […]

ՄԻԵԴ-ը Աղաջանյանն ընդդեմ Հայաստանի գործով արձանագրել է Կոնվենցիոն իրավունքի խախտում

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) 2024 թվականի հոկտեմբերի 9-ի վճռով հաստատել է Մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտման փաստը։ 2003թ-ից դիմումատուն աշխատել է «Նաիրիտ» գործարանում, որպես ավագ գիտաշխատող: Դիմումատուն՝ գործարանում առկա քիմիկատների և վտանգավոր պայթունավտանգ նյութերի վերաբերյալ հանդես է եկել մտահոգություններով, գործարանի ղեկավարությանը ներկայացրել դիմումներ ու ուսումնասիրություններ, բարձրացրել է նաև գործարանում […]