Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Հայաստանի քաղհասարակությունը ԵԱՀԿ համաժողովի շրջանակում ներկայացրել է Ադրբեջանի հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը (ԺԶՀ), Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը և International Partnership for Human Rights-ը հոկտեմբերի 7-ին Վարշավայում՝ ԵԱՀԿ մարդու իրավունքների ամենամյա համաժողովի շրջանակում, կազմակերպել էին հատուկ միջոցառում, որի ընթացքում միջազգային համայնքին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի գործած հանցագործությունների ապացույցները։ ԵԱՀԿ համաժողովին մասնակցող պետությունների պատվիրակություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ներկայացվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, […]

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողով

2024թ․ հոկտեմբերի 3-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը ելույթ է ունեցել Վարշավայում անցկացվող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերով համաժողովում․ Հասմիկ Հարությունյանը դատապարտել է ՀՀ ոստիկանության կողմից հավաքների մասնակիցների նկատմամբ անօրինական և անհամաչափ ուժի գործադրման պրակտիկան։ Հ․ Հարությունյանը իր ելույթում առանձնահատուկ ուշադրություն է դարձրել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների […]

Քաղհասարկության մի խումբ կազմակերպությունների հայտարարությունը Հայաստան-ԵՄ վիզա ազատականացման գործընթացի վերաբերյալ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, ողջունում ենք Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը։ Այս կարևոր քայլն ընդգծում է Հայաստանի և Եվրոպական միության միջև խորացող համագործակցությունը՝ արտացոլելով երկու կողմերի պատրաստակամությունը՝ խթանելու ավելի սերտ կապեր, ընդլայնելու շարժունակությունը և առաջ մղելու համամարդկային արժեքները: Հայտնում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու այս գործընթացից բխող հանձնառությունների կատարմանը մշտադիտարկումների, […]

2019-2024 թթ շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիների նկատմամբ հաշմանդամության խմբեր սահմանելու պահանջով դատական պաշտպանության իրականացում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն է ցուցաբերել շաքարային դիաբետ ախտորոշում ունեցող ունեցող շուրջ 45 անձի: Այդ թվում՝ 12 գործով ներկայացվել են վերադաս բողոքներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի մանկական մասնագիտացված ԲՍՓ բաժնի կողմից կայացված որոշումները անվավեր ճանաչելու պահանջով: Կայացված որոշումների բողոքարկման արդյունքում 7 գործով հնարավոր է եղել […]

ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստ

2024 թվականի սեպտեմբերի 17-19 Փարիզում կայացել է ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստը և ՏՀԶԿ Արևելյան եվրոպայի և կոնտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 29-րդ ղեկավար խմբի հանդիպումը։ Հանդիպմանը հրավիրված է եղել նաև “Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների” ՀԿ-ն՝ ի դեմ Հասմիկ Հարությունյանի։ Ղեկավար խմբի հանդիպմանը կազմակերպության ներկայացուցիչը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով կոռուպցիայի դեմ […]

Կարծիք-առաջարկ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության խումբ կազմակերպություններ կարծիք-առաջարկ են ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին 12․06․2024 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և 28․06․2024 թվականին ՀՀ նախագահ Վ․ Խաչատուրյանի կողմից ստորագրված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի վերաբերյալ։ Օրենքով, ի թիվս այլնի, 2025 թ. հունվարի 1-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ […]

Հակակոռուպցիոն դատարան. խնդիրներ, բարեվարքություն, արդյունավետություն

Հայաստանում 2022թ․ օգոստոսից իր գործունեությունը սկսեց հակակոռուպցիոն դատարանը, որի ստեղծումը ամրագրվել էր 2019-2022թթ․ հակակոռուպցիոն ռազմավարությամբ։ Իշխանությունն այս նոր դատարանի անհրաժեշտությունը հիմնավորում էր կոռուպցիոն բնույթի դատական գործերի արդյունավետ ու մասնագիտացված քննությամբ, գործերն ավելի արագ քննելու կարևորությամբ։ Ստեղծումից երկու տարի անց դատարանը ինստիտուցիոնալ խնդիրների առաջ է։ Հակակոռուպցիոն դատարանի որոշ դատավորների բարեվարքությունը թեպետ բացասական է գնահատվել, սակայն նրանք […]

Զեկույց «Հանրային աշխատանքները՝ որպես վերականգնողական արդարադատության արդյունավետ միջոց»

Հետազոտության նպատակն է եղել ուսումնասիրել հանրային աշխատանքների՝ որպես պատժի արդյունավետությունը՝ վեր հանելով ոլորտում առկա օրենսդրական և պրակտիկ խնդիրները,  կազմակերպման և վերահսկողության առանձնահատկությունները՝ ներկայացնելով դրանցից բխող առաջարկություններ։ Հետազոտությունը ներառում է 2023թ․ հուլիսից 2024թ․ հունիսն ընկած ժամանակահատվածը, միաժամանակ հղումներ կատարելով ավելի ուշ ընդունված իրավական ակտերին և իրադարձություններին՝ որպես ի գիտություն։ Հետազոտությունն իրականացվել է Երևան քաղաքում, Արարատի, Արմավիրի, […]

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացվող բաց մրցույթի դիտորդություն։ Կազմակերպությունը դիտարկել է 2024 թվականի ապրիլի 5-ին կայացած ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով կազմակերպված բաց մրցույթը։ Ապօրինի ծագում ունեցող […]

«Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցի ամփոփագիր

Հրապարակվել է «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք զեկույցի ամփոփագիրը։ Այն փաստում է, որ Ադրբեջանը միտումնավոր և հաշվարկված գործողությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը ենթարկել է բռնի տեղահանման և էթնիկ զտման: Զեկույցի ամփոփագիրը պատրաստվել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Freedom House-ի, International Partnership for Human Rights-ի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի, […]

«Հանրային աշխատանքները՝ որպես վերականգնողական արդարադատության արդյունավետ միջոց» թեմայով քննարկում

2024թ․-ի հունիսի 27-ին տեղի ունեցավ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացված «Հանրային աշխատանքները՝ որպես վերականգնողական արդարադատության արդյունավետ միջոց» ենթադրամաշնորհային ծրագրի եզրափակիչ շնորհանդեսը և հանրային քննարկումը: Ենթադրամաշնորհային ծրագիրը իրականացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում։ Հանդիպման նպատակը ծրագրի շրջանակում իրականացված հետազոտության արդյունքների հիման վրա պատրաստված Զեկույցի և Քաղաքականության համառոտագրի ներկայացումն […]

«Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին, ոչ պրոֆեսիոնալ»․ Արաքս Մելքոնյան

«Գտնում եմ, որ բոլոր նռնակները ոչ իրավաչափ են կիրառվել, քանի որ դրանք անհամաչափ են կիրառվել»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ին ՀՀ ոստիկանության գործողություններին։ Նա փաստեց՝ լուսաձայնային նռնակների կիրառումն առաջացնում է լսողության, տեսողության խնդիրներ, պայթյունը կարող է վնասել ցանցաթաղանթը, այն առաջ է բերում […]