Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Արմատական և ձգձգվող քայլեր՝ շարունակական բարեփոխումների հույսով

Մի կողմից շարունակ արդիական է դատարանների ու դատավորների գերծանրաբեռնվածության հարցը, մյուս կողմից՝ համակարգում նոր դատավորներ նշանակելու անհրաժեշտության և դատավորի պաշտոնի ոչ գրավիչ լինելու մասին քննարկումներն են։     «Ես հիշում եմ, երբ 2019 թվականին ես արդարադատության նախարարությունում էի ⟮աշխատում⟯, կային թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական մասնագիտացման դատավորների թափուր հաստիքներ և դրանց դիմել ցանկացողները շատ քիչ էին»,- ասում է […]

Դատապարտում ենք ոստիկանության անօրինական գործողությունները 

2024 թ․ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպած հավաքի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից կիրառվել են տասնյակից ավելի հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով տուժել են ինչպես հավաքի մասնակիցները, այնպես էլ լրատվության միջոցների ներկայացուցիչներ։ Բացի այդ, ոստիկանության ծառայողների կողմից կիրառվել է բռնություն հավաքի մասնակիցների նկատմամբ։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտնած տեղեկությունների՝ […]

Համագործակցության հնարավորություն

Պաշտոնը` Հաղորդակցության մասնագետ Համագործակցության սկիզբը` հուլիսի 1, 2024թ. Հաղորդակցության մասնագետը աջակցելու է Իրավունքների պաշտպանության առանց սահմանների ՀԿ արդյունավետ արտաքին հաղորդակցության իրականացմանը։ Աշխատանքի պահանջներն են՝ Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝ Ինչպես դիմել Հետաքրքվող և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և Ձեր կողմից գրված առնվազն երկու նյութի օրինակ info@prwb.am հասցեին մինչև 2024թ. հունիսի 15-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով Հանրային […]

Հայտարարություն մայիսի 27-ի ոստիկանության գործողությունների վերաբերյալ

28.05.2024 2024թ մայիսի 27-ին բողոքի ակցիաների ժամանակ ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններն ուղեկցվել են մասնակիցներին զանգվածային բերման ենթարկելով, որոշ մասնակիցների նկատմամբ բռնություններով, միջոցների ոչ իրավաչափ կիրառման դեպքերով։ ՀՅԴ կուսակցության գրասենյակի մոտ բռնություններ են կիրառվել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ։ Հայտնի չէ՝ ինչ հիմնավորմամբ են ոստիկանության հատուկ ծառայության աշխատակիցները հայտնվել կուսակցության […]

ՀԿ-ները դատավարության մասնակիցների իրավունքների անհամաչափ սահմանափակման ռիսկեր են տեսնում

10․04․2024 թ․-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման են դրվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ նաև Նախագծեր)։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ուսումնասիրել ենք խնդրո առարկա Նախագծերը և դրանցով առաջարկվող որոշ փոփոխություններ համարում ենք խնդրահարույց և մտահոգիչ՝ դատավարության մասնակիցների […]

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրության գործընթացի մշտադիտարկում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն իրականացրել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրության գործընթացի մշտադիտարկում և ուսումնասիրություն։ Ներկայումս Հակակոռուպցիոն դատարանում պաշտոնավարում են 15 դատավոր, Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում 12 դատավորներ և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում՝ 9 դատավորներ։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստացված տվյալների՝ գործող դատավորները ընտրության գործընթացում ստացել են բարեվարքության գնահատման հետևյալ եզրակացությունները․ Հակակոռոպցիոն […]

Ադրբեջանում հանցագործությունները կատարվում են տոտալ անպատժելիության մթնոլորտում․ ՄԱԿ-ը հանդես է եկել խոշտանգումներին առնչվող զեկույցով

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024 թվականի մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ եզրահանգումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները հայերի դեմ ադրբեջանական հանցագործությունների վերաբերյալ» թեմայով ասուլիսում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը հայտնեց, որ 2024 թվականի ապրիլի 22-ին իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը Ժնևում ՄԱԿ-ի […]

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո պարտավորությունների կատարման վերաբերյալ եզրափակիչ եզրահանգումները։ 2024թ. ապրիլի 22-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի կողմից Ադրբեջանի Հանրապետության 5-րդ պարբերական զեկույցի դիտարկման շրջանակներում ներկայացրել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց […]

Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանն իրենց խորը մտահոգությունն են հայտնում վերջին օրերին Տավուշի մարզի հատվածում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման մեթոդների և տեմպերի կապակցությամբ։ Միանշանակ է, որ երկու պետությունների միջև սահմանազատման գործընթացը կարևոր է, սակայն այն պետք է իրականացվի միջազգային իրավունքի սկզբունքների և Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության պահանջների խստիվ պահպանմամբ։ Նախ, […]

Ուսումնասիրություն. Դատախազների գործունեության գնահատումը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ուսումնասիրել է  դատախազների գործունեության գնահատման միջազգային փորձն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն ու պրակտիկան։   Ուսումնասիրությամբ ներկայացվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գնահատման համակարգը ու դրա համապատասխանելիությունը ձևավորված միջազգային մոտեցումներին, առկա բացերն ու համակարգի կատարելագործմանն ուղղված առաջարկություններ։ Թեև այն պարունակում է կարևոր տվյալներ, սակայն գնահատման ենթակա չափանիշներ սահմանված չեն։ Օրենսդրությամբ սահմանված չեն գնահատման […]

Դատարանն անվավեր է ճանաչել՝ խոտանված մեքենայի գույքահարկի գանձման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի որոշումը 

ՀՀ վարչական դատարանը բավարարել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ շահառուի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ անվավեր ճանաչելով փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին որոշումը։  Այսպես քաղաքացին հայցադիմումով հայտնել է, որ քաղաքապետարանի 06.12.2022թ. ծանուցման համաձայն Երևանի քաղաքապետարանում հարուցվել է վարչական վարույթ իր կողմից հարկային պարտավորություն չկատարելու արդյունքում գոյացած պարտքի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն […]

Տարեկան հաշվետվություն․ 2023

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է 2023 թ․-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը։ Սույն տարեկան հաշվետվության մեջ ներկայացված են կազմակերպության կողմից իրականացված ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակներում իրականացված գործողություններն ու դրանց արդյունքները, մարդու իրավունքների խախտումների դեպքերի արձանագրումը, փաստագրումը և պաշտպանությունը։ Ներկայացված են նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարբեր ձևաչափերի միջոցառումներին կազմակերպության մասնակցությունը, ինչպես նաև ներգրավվածությունը դիտորդական […]