Կարծիք-առաջարկ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության խումբ կազմակերպություններ կարծիք-առաջարկ են ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին 12․06․2024 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և 28․06․2024 թվականին ՀՀ նախագահ Վ․ Խաչատուրյանի կողմից ստորագրված Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի վերաբերյալ։
Օրենքով, ի թիվս այլնի, 2025 թ. հունվարի 1-ից նախատեսվում է բացառել փաստաբանական ծառայություն մատուցող հարկ վճարողների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում, ինչի արդյունքում թե՛ անհատ ձեռնարկատերեր հանդիսացող փաստաբանները, թե՛ իրավաբանական անձինք վճարելու են ավելացված արժեքի հարկ՝ 20 տոկոսի չափով՝ անկախ շրջանառության ծավալներից (ներկայումս իրավաբանական անձանց համար գործում է շրջանառության շեմ, որը գերազանցելու դեպքում միայն վերջիններս անցնում են հարկման ընդհանուր համակարգ):
Կարծում ենք, որ ընդունված օրենքի դրույթները, մասնավորապես ընդունված օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը (որով փոփոխության է ենթարկվում Հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը), այնքանով, որքանով նախատեսում է, որ փաստաբանական ծառայություն մատուցողները շրջանառության հարկ վճարվող չեն կարող համարվել, հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մի շարք հոդվածների։
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը՝ առաջարկում ենք 12․06․2024թ. Ազգային ժողովի կողմից ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի դրույթների՝ Սահմանադրության վերոգրյալ հոդվածներին համապատասխանությունը որոշելու նպատակով դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2025 թ․ նոյեմբերի 13-ի իր

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական փորձագետ Հասմիկ Հարությունյանը հոկտեմբերի

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և փորձագետներս խստորեն դատապարտում ենք վերջին շրջանում

2025թ․ հոկտեմբերի 9-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով