
ՄԻԵԴ-ը խախտում է արձանագրել «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2026 թ․ նոյեմբերի 12-ի վճռով արձանագրել
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2026 թ․ նոյեմբերի 12-ի վճռով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված իրավունքների խախտում՝ կապված ներպետական դատարանի վերջնական վճռի չկատարման հետ։
2002թ․ ներպետական դատարանը պարտավորեցրել էր Երևանի քաղաքապետարանին դիմումատուին հատկացնել 20 քմ հողատարածք՝ Երևանի կենտրոնում ավտոտնակ կառուցելու համար։ Սակայն քաղաքապետարանը շուրջ 24 տարի չի ապահովել դատական վճռի լիարժեք կատարումը։
ՄԻԵԴ-ը վերահաստատել է, որ դատական ակտի կատարումը պետք է լինի լիարժեք և սպառիչ, այլ ոչ թե մասնակի։ Տվյալ գործով, սակայն, ակնհայտ հակասություն է առկա եղել քաղաքապետարանի գործողությունների և Դիմումատուի օգտին կայացված դատարանի վճռի պահանջների միջև։ Հետևաբար, 24 տարի անց Դիմումատուի օգտին կայացված վճիռը մնում է չկատարված՝ խախտելով նրա արդար դատաքննության և սեփականության իրավունքները։
Դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է Դիմումատուին վճարել՝ 5,500 եվրո՝ նյութական վնասի, 2,300 եվրո՝ ոչ նյութական վնասի և 1,042 եվրո՝ դատական ծախսերի փոխհատուցման համար։
Դիմումատու Վարդան Թեյմուրազյանի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացրել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ, իրավաբան Արաքս Մելքոնյանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2026 թ․ նոյեմբերի 12-ի վճռով արձանագրել

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար, իրավական հարցերով փորձագետ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն՝ գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ

Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և իրավապաշտպան՝ մեզ համար ևս անհասկանալի