
Դատարանը պարտավորեցրել է ՄՍԾ-ին ԻՊԱՍ-ի վստահորդին հատուցել ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված նյութական վնասը
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանի վստահորդը նախկինում
2024 թվականի սեպտեմբերի 17-19 Փարիզում կայացել է ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստը և ՏՀԶԿ Արևելյան եվրոպայի և կոնտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի 29-րդ ղեկավար խմբի հանդիպումը։ Հանդիպմանը հրավիրված է եղել նաև “Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների” ՀԿ-ն՝ ի դեմ Հասմիկ Հարությունյանի։
Ղեկավար խմբի հանդիպմանը կազմակերպության ներկայացուցիչը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով կոռուպցիայի դեմ պայքարի հարցում պետության և քաղհասարակության համագործակցության հնարավորությունները, հաջողված օրինակներն ու առկա մարտահրավերները։ Բարձրացվել են նաև մտահոգություններ հակակոռուպցիոն ցանցի կողմից պետությունների գնահատման մեթոդոլոգիայի և դրա մեկնաբանության վերաբերյալ՝ շեշտելով առանձին երկրներում դրա կիրառությունն ու հետևանքները։ Այս առումով դրական է գնահատվել Հայաստանյան ՀԿ-ների մասնակցությունը գնահատմանը և զեկույցների ներկայացման հնարավորությունները, սակայն որպես խնդիր է նշվել հարևան երկրներում նման հնարավորության բացակայությունը, ինչը վերջնարդյունքում հանգեցնում է գնահատման տարբեր, երբեմն նույնիսկ ոչ օբյեկտիվ արդյունքների։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի փաստաբան Նինա Հակոբյանի վստահորդը նախկինում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն և գործընկեր քաղաքացիական հասարակության կազմակերպությունները

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում քրեական