ՄԻԵԴ-ը Աղաջանյանն ընդդեմ Հայաստանի գործով արձանագրել է Կոնվենցիոն իրավունքի խախտում
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) 2024 թվականի հոկտեմբերի 9-ի վճռով հաստատել է Մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտման փաստը։
2003թ-ից դիմումատուն աշխատել է «Նաիրիտ» գործարանում, որպես ավագ գիտաշխատող: Դիմումատուն՝ գործարանում առկա քիմիկատների և վտանգավոր պայթունավտանգ նյութերի վերաբերյալ հանդես է եկել մտահոգություններով, գործարանի ղեկավարությանը ներկայացրել դիմումներ ու ուսումնասիրություններ, բարձրացրել է նաև գործարանում աշխատավարձերի անհամաչափության հարցը։ Իր բարձրացված հարցերի վերաբերյալ դիմումատուն լրատվական թերթերից մեկին հրացազրույց է տվել, ինչից հետո վերջինս առանց ծանուցման աշխատանքից ազատվել է։
ՄԻԵԴ-ում Իշխան Աղաջանյանի շահերը ներկայացրել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավաբաններ Հասմիկ Հարությունյանը, Մարիամ Ղազարյանը և Արաքս Մելքոնյանը:
Դիմումատուն իր հարցազրույցում բարձրացրել է հանրային հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցեր, որոնք վերաբերվել են շրջակա միջավայրի պաշտպանությանը, մարդկանց առողջությանը և աշխատավայրի անվտանգությանը: Այնուամենայնիվ, դիմումատուի հավատարմության պարտականության և բնապահպանական խնդիրների մասին տեղեկացված լինելու հանրային շահի և Հայաստանի հսկայական քիմիական գործարանում հայտնաբերված ապօրինությունների միջև կապը ներպետական դատարաններն ընդհանրապես չեն քննել:
ՄԻԵԴ-ը գտել է, որ սույն գործի հանգամանքներում ազգային դատարանները չեն կարողացել ապահովել արդար հավասարակշռություն՝ մրցակցող շահերի միջև, հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:
Առաջին անգամ այս գործով բարձրաձայնվել է նաև ազդարարման մասին։
Սա շատ կարևոր նախադեպ է ոչ միայն ազդարարման ինստիտուտի համատեքստում, այլ աշխատանքային հարաբերություններից բխող խախտումների ու խոսքի ազատության առումով։

Ինչպես տեղեկացրել էինք, «Գրանդ Տեքստիլ» արտադրամասում հնդիկ աշխատողների իրավունքների հնարավոր

ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում ընտրական իրավունքի հակասահմանադրական սահմանափակում նախատեսելու

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, իրավական փորձագետ Աննա

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի շահառուն 2016 թվականից ճանաչվել էր