Հանրային կապերի/հաղորդակցության մասնագետ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն համագործակցության է հրավիրում հանրային կապերի/հաղորդակցության մասնագետի։ Ծառայությունների մատուցման ժամկետը՝ 10 ամիս։ Ծառայությունների մատուցման վայրը` ք. Երևան Հաղորդակցության համակարգողը պատասխանատու է լինելու կազմակերպության արդյունավետ հաղորդակցության և արտաքին աշխարհի հետ կապի համար: Հիմնական պարտականություններն են՝ Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝ Ինչպես դիմել Հետաքրքվող և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել Ձեր […]
Մշտադիտարկող

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում մշտադիտարկողների` ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով: Ծառայության տևողությունը մինչև 7 ամիս։ Թեկնածուն պետք է ունենա գիտելիքներ ՀՀ քաղաքացիական իրավունքի, դատավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին ուղղված Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների առնչվող Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրական կարգավորումների վերաբերյալ: Մշտադիտարկողի հիմնական պարտականությունները. Անհրաժեշտ որակավորում, հմտություններ. […]
Զեկույց Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի և վարչության պետի տեղակալի թեկնածուների ընտրության բաց մրցույթի դիտարկման արդյունքների վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից դիտարկվել է 2025 թվականի մայիսի 14-ին տեղի է ունեցած ՀՀ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի և վարչության պետի տեղակալի թեկնածուների ընտրության բաց մրցույթը։ Սույն զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Դատական ավելի մեծ բարեփոխումների խթանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն […]
Վարչական դատարանը կրկին բավարարել է ԻՊԱՍ շահառուի՝ հաշմանդամություն սահմանելու խնդրով հայցը

ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան Նինա Հակոբյանի վստահորդի պահանջն ընդդեմ Միասնական սոցիալական ծառայության` հաշմանդամության երրորդ խումբ սահմանելուն պարտավորեցնելու պահանջի մասին։ Հայցվորը ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ մանկուց ունի շաքարային դիաբետ, տիպ 1 ախտորոշումը և վերջինիս նկատմամբ մինչև չափահաս դառնալը սահմանված է եղել հաշմանդամ երեխա կարգավիճակը: Նա չափահաս դառնալուց հետո […]
Զեկույց.Դատարանի վարույթում գտնվող գործերով կալանքի և տնային կալանքի կիրառման պրակտիկա

Կազմակերպության կողմից իրականացվել է 2024 հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում թվով 101 դատական նիստերի մշտադիտարկման և Դատալեքս տեղեկատվական համակարգում 2024 թվականին հրապարակված 147 որոշումների ուսումնասիրության։ Զեկույց.Դատարանի վարույթում գտնվող գործերով կալանքի և տնային կալանքի կիրառման պրակտիկա
ԿԱՐԾԻՔ

ՀՀ կառավարության 12 հոկտեմբերի 2023 թվականին ընդունած «2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը հաստատելու մասին» N 1762-L որոշման վերաբերյալ Կարծիք
Հայտարարություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության աջակցության վերաբերյալ

2023 թվականից ՀՀ Կառավարությունը նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման ծրագրեր՝ նպաստելու կրթության իրավունքի ապահովմանն ու վերջիններիս ինտեգրմանը։ Այդ ծրագրերը աջակցում են մինչև 2024-2025 ուսումնական տարի ընդունված ուսանողներին։ 2025-2026 ուսումնական տարում բուհեր ընդունված, բռնի տեղահանված ուսանողները, սակայն, զրկված են աջակցության նման հնարավորությունից, քանի որ այդ ծրագրերը նրանց վրա […]
Հայտարարություն

18 օգոստոսի 2025 թ․ Նուբարաշենի աղբավայրում մի քանի օր տևած հրդեհը թանձր ծխով ու գարշահոտութամբ էր պատել ամբողջ Երևանը և հարակից համայնքները։ Թեև, ըստ պաշտոնական տվյալների, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության աշխատակիցներին հաջողվեց մեկուսացնել հրդեհը, աղբավայրը օրեր շարունակ շարունակում է ծխալ, ինչը փաստում է, որ աղբավայրի ստորին շերտերում այրումը դեռևս շարունակվում է։ Օրեր շարունակ թունավոր […]
Ալիևը կհամարձակվի՞ մերժել Թրամփին

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի գնահատմամբ՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցը պետք էր հստակ ներառել խաղաղության և հարաբերությունների հաստատման նախաստորագրված համաձայնագրի կետերում՝ որպես մարդու իրավունքների ամենակարևոր խնդիր։ Նա ընդգծում է, որ գրավոր կամ հրապարակային որևէ գործողություն, առնվազն այս պահին, չի հաջողվել իրականացնել՝ ապահովելու, որ այդ կետը մտնի համաձայնագրի տեքստում և […]
ՀՀ-ում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատական պրակտիկայի ամփոփում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2023 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերը։ Դիտարկվել են պատահականության սկզբունքով ընտրված 26 քաղաքացիական գործով 99 նիստեր, ընդ որում՝ յուրաքանչյուր գործով դիտարկվել է մեկից մինչև 10 նիստ: Դիտարկվել են ինչպես նախնական, այնպես […]
Դատարանի կողմից քննվող գործերի շրջանակներում կալանքի և տնային կալանքի կիրառման պրակտիկայի ամփոփում

2025 թ. հուլիսի 17-ին կազմակերպել ենք քննարկում՝ «ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի և Հակակոռուպցիոն դատարանի կողմից քննվող գործերի շրջանակներում կալանք և տնային կալանք խափանման միջոցների կիրառման պրակտիկայի ամփոփում» թեմայով։ Քննարկմանը ներկայացրել ենք 2024 հուլիս-նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացված թվով 101 դատական նիստերի մշտադիտարկման և Դատալեքս տեղեկատվական համակարգում հրապարակված 2024 թվականին հրապարակված 147 որոշումների ուսումնասիրության […]
Վարչական դատարանը բավարարել է ԻՊԱՍ վստահորդի կենսաթոշակի գործով հայցադիմումը

ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան Նինա Հակոբյանի վստահորդի պահանջն ընդդեմ Միասնական սոցիալական ծառայության` կենսաթոշակի վերջահաշվարկ կատարելու և վճարելու վերաբերյալ։ Հայցվորը ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ Միասնական սոցիալական ծառայությունը (ՄՍԾ) մերժել էր իր աշխատանքային ստաժում ներառել 1999-2003 թթ. ընկած շուրջ 4 տարվա աշխատանքային ժամանակահատվածը։ Պատճառը աշխատանքային գրքույկում հրամանի համարի բացակայությունն […]