Վարչական դատարանը կրկին բավարարել է ԻՊԱՍ շահառուի՝ հաշմանդամություն սահմանելու խնդրով հայցը
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավաբան Նինա Հակոբյանի վստահորդի պահանջն ընդդեմ Միասնական սոցիալական ծառայության` հաշմանդամության երրորդ խումբ սահմանելուն պարտավորեցնելու պահանջի մասին։
Հայցվորը ներկայացված հայցադիմումով հայտնել է, որ մանկուց ունի շաքարային դիաբետ, տիպ 1 ախտորոշումը և վերջինիս նկատմամբ մինչև չափահաս դառնալը սահմանված է եղել հաշմանդամ երեխա կարգավիճակը: Նա չափահաս դառնալուց հետո սահմանված կարգով դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն՝ հերթական անգամ վերափորձաքննություն անցնելու և իր նկատմամբ հաշմանդամության խումբ սահմանելու նպատակով:
Ինչպես նման գործերով դատարան դիմած ԻՊԱՍ մյուս վստահորդների դեպքում, այս դեպքում ևս բժշկասոցիալական փորձաքննության և վերափորձաքննության համապատասխան որոշումներով ՄՍԾ-ն հայցվորին չի ճանաչել հաշմանդամություն ունեցող:
Գործի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Դատարանի կողմից Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ին հանձնարարված փորձաքննության արդյունքում փորձագետների կողմից ի սկզբանե տրվել է ի վնաս շահառուհի եզրակացություն։ Այնուամենայնիվ, փորձագետները դատարան են հրավիրվել որպես վկա, և դատական նիստի ընթացքում փաստաբանի կողմից տրված հարցերի և դրանց վերաբերյալ ստացված պարզաբանումների համադրման արդյունքում հնարավոր է դարձել հանգել դրական արդյունքի։
Արդյունքում դատարանը վճռել է բավարարել ԻՊԱՍ վստահորդի հայցը՝ պարտավորեցնելով Միասնական սոցիալական ծառայությանը վերջինիս նկատմամբ նշանակել հաշմանդամության երրորդ խումբ և անվավեր ճանաչել Ծառայության բժշկասոցիալական փորձաքննական համապատասխան որոշումները:

2025թ․ հունվարի 16-ին ՀՀ Վարչական դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Ներքին

07.04.2026թ․ Դավիթ Մինասյանի կալանքի որոշման դեմ վերաքննիչ բողոքը վարույթ է

Դավիթ Մինասյանի կալանավորման անթույլատրելիության վերաբերյալ Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, խստորեն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն մարտի 31-ին Երևանում կազմակերպեց