
Հայտարարություն մշտադիտարկող-հետազոտողի մրցույթի վերաբերյալ
Ծառայության տևողությունը՝ 6 ամիս «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում մշտադիտարկողների` ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերի մշտադիտարկում իրականացնելու նպատակով: Ծառայության տևողությունը մինչև 7 ամիս։
Թեկնածուն պետք է ունենա գիտելիքներ ՀՀ քաղաքացիական իրավունքի, դատավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին ուղղված Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների առնչվող Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրական կարգավորումների վերաբերյալ:
Մշտադիտարկողի հիմնական պարտականությունները.
Անհրաժեշտ որակավորում, հմտություններ.
Բարձրագույն կրթություն կամ վերապատրաստում իրավագիտության կամ մարդու իրավունքների, հանրային կառավարման ոլորտներում։ Բակալավրիատի վերջին կուրսի ուսանողների հայտերը նույնպես կդիտարկվեն՝ համապատասպան գիտելիքի առկայության դեպքում։
Հետաքրքրվող և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը info@prwb.am էլեկտրոնային փոստի հասցեին մինչև 2025 թ. սեպտեմբերի 10-ը՝ նամակի թեմայում նշելով Մշտադիտարկող վերնագիրը:
Մրցույթի առաջին փուլը հաղթահարած անձինք կհրավիրվեն հարցազրույցի:

Ծառայության տևողությունը՝ 6 ամիս «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը

e-draft.am հարթակում շրջանառության մեջ են դրվել «Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով այսօր կայացրել

Օգոստոսի 31-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն Երևանում անցկացրեց