Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Դատաիրավական բարեփոխումների մշտադիտարկման խորհուրդը նիստ է գումարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում վտեղի է ունեցել Հայաստանի դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի նիստը: Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, զեկուցելով նախորդ տարվա դեկտեմբերին կայացած նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները, անդրադարձել է դատական համակարգում բարեփոխումների ընդլայնմանը, բոլոր ատյաններում դատավոր նշանակվողների բարեվարքության ստուգման գործիքի […]

Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Շառլ Միշելի մամլո հայտարարության վերաբերյալ

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններն անհանգստություն են հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ հուլիսի 15-ին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ վերջին եռակողմ հանդիպումից հետո արված մամուլի հայտարարության վերաբերյալ։ Մասնավորապես, մենք մտահոգված ենք, որ հայտարարությունը նույնացնում է Լաչինի միջանցքը և Աղդամը՝ որպես ներկայիս հումանիտար ճգնաժամի լուծման տարբերակներ: Այս առաջարկն անտեսում է այն փաստը, որ հումանիտար […]

ԱՄՓՈՓՈՒՄ․ 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դատավորների նկատմամբ ԲԴԽ կողմից քննված կարգապահական վարույթներ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից դիտարկվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին քննված դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 14 վարույթներ, որոնցից 1 վարույթով ներգրավված են եղել թվով 4 դատավորներ։ Մանրամասները՝ ստորև։ ԱՄՓՈՓՈՒՄ․ 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դատավորների նկատմամբ ԲԴԽ կողմից քննված կարգապահական վարույթներ Կարդացեք նաև՝ Դատավորների նկատմամբ ԲԴԽ կարգապահական վարույթների ամփոփում․ […]

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի զեկույցում ներառվել է Ադրբեջանում հայատյացության մասին Հայաստանի քաղհասարակության տրամադրած տեղեկատվությունը

Հունիսի 19-ին Ժնևում մեկնարկել է Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանը, որին ընդառաջ ՄԱԿ-ի Ռասիզմի ժամանակակից ձևերի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության հարցերով Հատուկ զեկուցողը հրապարակել է թեմատիկ զեկույց: «Նացիզմի, նացիզմի նոր ձևերի և այլ պրակտիկայի ու անհանդուրժողականության վերաբերյալ» զեկույցում ամփոփվում է ՄԱԿ անդամ պետությունների կողմից տրամադրված տեղեկատվությունն առ այն, թե տվյալ երկրի […]

Զեկույց․ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է հակակոռուպցիոն դատարանի ձևավորման, դատավորների ընտրության և նշանակման գործընթացի մշտադիտարկում և ուսումնասիրություն։ Ուսումնասիրության շրջանակներում վերլուծվել են ինչպես առկա օրենսդրական կարգավորումները, դատարանի իրավասության շրջանակը, թեկնածուներից պահանջվող չափանիշներն ու որակավորման քննությունների կազմակերպման կարգավորումները, այնպես էլ պրակտիկայում դրանց կիրառումը։ Ներպետական օրենսդրական կարգավորումները դիտարկվել են միջազգային փորձի հետ համադրության մեջ։ Դատավորների […]

Կարծիք․Հարկային մարմինների վարչարարությունն իրականացնել անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրացմամբ

03.05.2023 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։ Կարևորելով պետության հարկային վարչարարություն արդյունավետ իրականացման ապահովման հարցում հարկային մարմնի՝ բավարար գործիքակազմ ունենալու անհրաժեշտությունը, ներքոստորագրյալ կազմակերպություններով հեղինակի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ, լայնացնելով նշված գործիքակազմը, Նախագիծը միևնույն ժամանակ պետք է նախատեսի նաև […]

ԿԱՐԾԻՔ. Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն դրական է գնահատում նախագծի գաղափարը՝ հաշվի առնելով նաև ՀԿ կատարած ուսումնասիրությունները և վերջին ամիսներին ներկայացված առաջարկները՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսել աշխատանքային վեճեր քննելու կարգ՝ հատուկ վարույթի շրջանակներում՝ ապահովելով քաղաքացիական դատավարության […]

#1 Իրավապաշտպանություն․ Գործերի պատմություն և արդյունքեր

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիների նկատմամբ հաշմանդամության խմբեր սահմանելու պահանջով դատական 8 գործով պաշտպանություն է իրականացնում։  ՀՀ վարչական դատարանն արդեն թվով 4 հայց բավարարել է՝ պարտավորեցնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստորաբաժանումներին կատարել ԻՊԱՍ վստահորդների պահանջը։  Ինչ է ցույց տվել գործերի ուսումնասիրությունը Չնայած նրան, որ հայցվորներն առողջական խնդիրներով պայմանավորված պետական աջակցությամբ […]

Կարծիք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

E-draft.am կայքում քննարկման են դրվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ «3.2. Դատարանը գործը հանձնում է վարչական դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության վարչական դատարանում»: Անհրաժեշտ է հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում ևս վերահասցեագրման հնարավորությունը նախատեսել այն դեպքերի համար, երբ ակնհայտ է, որ վեճը […]

Ոստիկանության գործողությունները պետք է քննվեն

Սույն թվականի ապրիլի 22-ի գիշերը ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) և ՀՀ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության ներկայացուցիչները մուտք են գործել «Պոլիգրաֆ» տեխնոակումբ և կատարել խուզարկություն։ Քննչական գործողության ընթացքում ակումբում գտնվող բոլոր անձինք պառկեցվել են գետնին և ֆիզիկական ուժի ներգործությամբ տեղափոխել ոստիկանության բաժանմունք, որտեղ, ըստ ակումբի հայտարարության, ակումբի աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են ծեծի, ինչպես նաև […]

Քաղաքականության համառոտագիր․ԱԱՏՄ աշխատանքային տեսուչների լիազորությունների իրացման հետ կապված խնդիրներ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ՀՀ-ում աշխատանքային վեճերի դատական պրակտիկայի ուսումնասիրություն։ Հիմնվելով ուսումնասիրությամբ վերհանված խնդիրների վրա կազմակերպությունը պատրաստել է ԱԱՏՄ աշխատանքային տեսուչների լիազորությունների իրացման հետ կապված խնդիրներքաղաքականության համառոտագիր։ Սույն համառոտագիրը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  հասարակական կազմակերպության կողմից «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային […]

Զեկույց․Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործունեության առանձնահատկությունները և խնդիրները աշխատանքային իրավունքի ոլորտում

2021 թվականի հուլիսից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես լիազոր մարմին, ստանձնել է աշխատանքային իրավունքի ոլորտի նկատմամբ պետական վերահսկողությունը, և թեև այդ առումով դրա լիազորություններն ընդլայնվել են,  այնուամենայնիվ առկա են օրենսդրական բացեր և գործունեության պրակտիկ խնդիրներ, որոնք զեկույցում ամփոփել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։   Աշխատանքի միջազգային կազմակերպության «Արդյունաբերությունում և առևտրում աշխատանքի տեսչության մասին» թիվ […]