Կարծիք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
E-draft.am կայքում քննարկման են դրվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«3.2. Դատարանը գործը հանձնում է վարչական դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության վարչական դատարանում»:
Անհրաժեշտ է հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում ևս վերահասցեագրման հնարավորությունը նախատեսել այն դեպքերի համար, երբ ակնհայտ է, որ վեճը ունի հանրային բնույթ/ սահմանելով նաև նման որոշումների կայացման համար հստակ ժամկետ։
Միևնույն ժամանակ Վարչական դատարվարության օրենսգրքում՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի համանմանությամբ սահմանել Ընդդատության և ենթակայության մասին վեճերով Վճռաբեկ դատարանին դիմելու ընթացակարգ։
2. Գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում դատարանի հայեցողությամբ ծանուցվում է գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը:
Առաջարկում ենք կարգավորումը վերացնել, կամ փոփոխել հետևյալ կերպ, ծանուցվում է գործին մասնակցող անձի ներկայացուցիչը, իսկ գործին մասնակցող անձը՝ Դատարանի հայեցողությամբ։
Հակառակ դեպքում պրակտիկայում կստացվի իրավիճակ, երբ դատարանը որոշի իր հայեցողությամբ ծանուցել գործին մասնակցող անձին և ոչ թե ներկայացուցչին՝ նման դիմումի կամ լիազորագրում նշման պայմաններում, և հաշվարկի դատավարական ժամկետներ գործին մասնակցող անձի կողմից դատավարական փաստաթուղթը ստանալու պահից սկսած, ինչի արդյունքում կողմը հետագայում կրի վնաս։

ԻՊԱՍ-ը և գործընկեր կազմակերպությունները առաջարկներ են ներկայացրել Հանրության գերակա շահի

Արթուր Օսիպյանի անօրինական և ընտրովի քրեական հետապնդման վերաբերյալ Մենք՝ քաղաքացիական

Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման կենտրոնում քաղաքացու մահվան վերաբերյալ Մենք՝ ներքոստորագրյալ

Քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի և ընտրովի արդարադատության բացառման անհրաժեշտության վերաբերյալ