Զեկույց․ Դատավորների կարգապահական պատասխանատվության պրակտիկան․ 2022թ․-ին կայացած վարույթներ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից հրապարակվել է 2022 թվականի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից քննված դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթների մշտադիտարկման և Բարձրագույն դատական խորհրդի որոշումների ուսումնասիրության արդյունքներն ամփոփող զեկույցը՝ նպատակ ունենալով վերհանել դատավորների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի օրենսդրական և գործնական խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ։ Հետազոտության շրջանակում մշտադիտարկվել և ուսումնասիրվել են […]
ՀԿ-ների հորդորը Նախագահին․ Չստորագրել ծանր ու առանձնապես ծանր հանցագործներին գործուն զղջալու հիմքով քր․ պատասխանատվությունից ազատելու մասին օրենքը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը նամակով դիմել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ կոչ անելով չստորագրել ԱԺ-ի ընդունած՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց համար գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն նախատեսող օրենքը։ […]
Անհապաղ միջամտության մասին դիմում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Հուլիսի 24-ին, քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ կոչով դիմել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշին՝ պահանջելով շտապ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակման արդյունքում մարդու իրավունքների շուրջ ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված։ Հակամարտության կայուն և խաղաղ կարգավորման գործում տարբեր միջազգային դերակատարների օժանդակությամբ ընթացող քաղաքական բանակցությունների կարևորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև անթերագնահատելի է։ Այնուամենայնիվ, Լեռնային […]
Դատաիրավական բարեփոխումների մշտադիտարկման խորհուրդը նիստ է գումարել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում վտեղի է ունեցել Հայաստանի դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի նիստը: Վարչապետի աշխատակազմի հաղորդմամբ, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, զեկուցելով նախորդ տարվա դեկտեմբերին կայացած նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները, անդրադարձել է դատական համակարգում բարեփոխումների ընդլայնմանը, բոլոր ատյաններում դատավոր նշանակվողների բարեվարքության ստուգման գործիքի […]
Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Շառլ Միշելի մամլո հայտարարության վերաբերյալ

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններն անհանգստություն են հայտնում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ հուլիսի 15-ին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ վերջին եռակողմ հանդիպումից հետո արված մամուլի հայտարարության վերաբերյալ։ Մասնավորապես, մենք մտահոգված ենք, որ հայտարարությունը նույնացնում է Լաչինի միջանցքը և Աղդամը՝ որպես ներկայիս հումանիտար ճգնաժամի լուծման տարբերակներ: Այս առաջարկն անտեսում է այն փաստը, որ հումանիտար […]
ԱՄՓՈՓՈՒՄ․ 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դատավորների նկատմամբ ԲԴԽ կողմից քննված կարգապահական վարույթներ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից դիտարկվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2023 թվականի հունվար-հունիս ամիսներին քննված դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ 14 վարույթներ, որոնցից 1 վարույթով ներգրավված են եղել թվով 4 դատավորներ։ Մանրամասները՝ ստորև։ ԱՄՓՈՓՈՒՄ․ 2023 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դատավորների նկատմամբ ԲԴԽ կողմից քննված կարգապահական վարույթներ Կարդացեք նաև՝ Դատավորների նկատմամբ ԲԴԽ կարգապահական վարույթների ամփոփում․ […]
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի զեկույցում ներառվել է Ադրբեջանում հայատյացության մասին Հայաստանի քաղհասարակության տրամադրած տեղեկատվությունը

Հունիսի 19-ին Ժնևում մեկնարկել է Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանը, որին ընդառաջ ՄԱԿ-ի Ռասիզմի ժամանակակից ձևերի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության հարցերով Հատուկ զեկուցողը հրապարակել է թեմատիկ զեկույց: «Նացիզմի, նացիզմի նոր ձևերի և այլ պրակտիկայի ու անհանդուրժողականության վերաբերյալ» զեկույցում ամփոփվում է ՄԱԿ անդամ պետությունների կողմից տրամադրված տեղեկատվությունն առ այն, թե տվյալ երկրի […]
Զեկույց․ Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է հակակոռուպցիոն դատարանի ձևավորման, դատավորների ընտրության և նշանակման գործընթացի մշտադիտարկում և ուսումնասիրություն։ Ուսումնասիրության շրջանակներում վերլուծվել են ինչպես առկա օրենսդրական կարգավորումները, դատարանի իրավասության շրջանակը, թեկնածուներից պահանջվող չափանիշներն ու որակավորման քննությունների կազմակերպման կարգավորումները, այնպես էլ պրակտիկայում դրանց կիրառումը։ Ներպետական օրենսդրական կարգավորումները դիտարկվել են միջազգային փորձի հետ համադրության մեջ։ Դատավորների […]
Կարծիք․Հարկային մարմինների վարչարարությունն իրականացնել անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրացմամբ

03.05.2023 թ.-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացվել «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։ Կարևորելով պետության հարկային վարչարարություն արդյունավետ իրականացման ապահովման հարցում հարկային մարմնի՝ բավարար գործիքակազմ ունենալու անհրաժեշտությունը, ներքոստորագրյալ կազմակերպություններով հեղինակի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ, լայնացնելով նշված գործիքակազմը, Նախագիծը միևնույն ժամանակ պետք է նախատեսի նաև […]
ԿԱՐԾԻՔ. Վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն դրական է գնահատում նախագծի գաղափարը՝ հաշվի առնելով նաև ՀԿ կատարած ուսումնասիրությունները և վերջին ամիսներին ներկայացված առաջարկները՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում նախատեսել աշխատանքային վեճեր քննելու կարգ՝ հատուկ վարույթի շրջանակներում՝ ապահովելով քաղաքացիական դատավարության […]
#1 Իրավապաշտպանություն․ Գործերի պատմություն և արդյունքեր

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն շաքարային դիաբետ ունեցող քաղաքացիների նկատմամբ հաշմանդամության խմբեր սահմանելու պահանջով դատական 8 գործով պաշտպանություն է իրականացնում։ ՀՀ վարչական դատարանն արդեն թվով 4 հայց բավարարել է՝ պարտավորեցնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստորաբաժանումներին կատարել ԻՊԱՍ վստահորդների պահանջը։ Ինչ է ցույց տվել գործերի ուսումնասիրությունը Չնայած նրան, որ հայցվորներն առողջական խնդիրներով պայմանավորված պետական աջակցությամբ […]
Կարծիք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

E-draft.am կայքում քննարկման են դրվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ «3.2. Դատարանը գործը հանձնում է վարչական դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության վարչական դատարանում»: Անհրաժեշտ է հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում ևս վերահասցեագրման հնարավորությունը նախատեսել այն դեպքերի համար, երբ ակնհայտ է, որ վեճը […]