ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Բարձրագույն դատական խորհրդի ոչ դատավոր անդամի թեկնածուի առաջադրման անթույլատրելիության վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի
2021 թվականի հուլիսից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես լիազոր մարմին, ստանձնել է աշխատանքային իրավունքի ոլորտի նկատմամբ պետական վերահսկողությունը, և թեև այդ առումով դրա լիազորություններն ընդլայնվել են, այնուամենայնիվ առկա են օրենսդրական բացեր և գործունեության պրակտիկ խնդիրներ, որոնք զեկույցում ամփոփել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։
Աշխատանքի միջազգային կազմակերպության «Արդյունաբերությունում և առևտրում աշխատանքի տեսչության մասին» թիվ 81 Կոնվենցիայի՝ Հայաստանի համար ուժի մեջ մտնելուց հետո՝ 2005 թվականից սկսած, Հայաստանը պարտավորություն է վերցրել ունենալ աշխատանքի տեսչություն առնվազն երկու ոլորտների համար՝ արդյունաբերական և առևտրի ձեռնարկություններում։
Վերլուծությունը ցույց է տվել, որ ընդհանուր առմամբ տեսչական մարմինն օժտված է կոնվենցիայով նախատեսված լիազորությունների մեծամասնությամբ։ Այնուամենայինիվ որոշ հարցերում ներպետական օրենսդրությունը չի համապատասպանում դրան։
Կոնվենցիայի համաձայն՝ տեսչության անձնակազմը պետք է բաղկացած լինի պետական ծառայողներից, որոնց կարգավիճակը և ծառայության պայմաններն այնպիսին են, որ երաշխավորում են նրանց զբաղեցրած պաշտոնների կայունությունը և անկախությունը կառավարության փոփոխության դեպքում կամ ոչ պատշաճ արտաքին ազդեցությունից:
Մինչդեռ, ըստ ՀՀ օրենսդրության՝ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է։ Տեսչական մարմնի ղեկավար կազմին նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը, իսկ Տեսչական մարմնի ղեկավարը հաշվետու է Կառավարությանը, վարչապետին և Խորհրդին։
Ներկայիս օրենսդրության համեմատական վերլուծությունը վերը նշված չափանիշների ներքո ցույց է տալիս, որ տեսչական մարմնի ղեկավարի և տեղակալների դեպքում չի ապահովվում զբաղեցրած պաշտոնների կայունությունը, անկախությունը կառավարության փոփոխության դեպքում կամ ոչ պատշաճ արտաքին ազդեցությունից։ Տեսչական մարմնի ղեկավարի ու նրա տեղակալների կարգավիճակը և ծառայության պայմաններն այնպիսին չեն, որ երաշխավորեն նրանց զբաղեցրած պաշտոնների կայունությունը և անկախությունը կառավարության փոփոխության դեպքում կամ ոչ պատշաճ արտաքին ազդեցությունից։
Աշխատանքային տեսուչներին վերաբերող ներպետական օրենսդրությամբ սահմանված երաշխիքները համապատասխանում են Կոնվենցիայով՝ աշխատակազմի համար սահմանված երաշխիքներին։ Սակայն, ներպետական որևէ իրավական ակտում չի սահմանվում աշխատանքային տեսուչի իրավունքը օրվա ցանկացած, այդ թվում՝ գիշերային ժամերին ցանկացած ձեռնարկություն մուտք գործելու իրավունքը։ Օրենքով նախատեսված պահանջը ստուգայցի վերաբերյալ գործատուին նախապես ծանուցելու վերաբերյալ, ինչպես նաև օրվա ցանկացած ժամի ցանկացած ձեռնարկություն մուտք գործելու հնարավորությունը օրենքով հստակ չնախատեսելը հակասում են թիվ 81 Կոնվենցիային և ենթակա են վերանայման։
ԻՊԱՍ-ի ուսումնասիրությունը վեր է հանել, որ անհատներից ստացված բողոքների 40%-ը վերաբերել է Աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի պահանջներին, գործատուն օրենքով սահմանված կարգով և ժամկետում չի հաշվարկվել և չի կատարվել վերջնահաշվարկ, իսկ վարչական վարույթի շրջանակներում առավել թվով տույժեր նշանակվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.8-րդ հոդվածով նախատեսված՝ գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելու և (կամ) չվճարելու համար։
Բողոքաբերների մեծամասնությունը՝ 56%-ը եղել են իգական սեռի ներկայացուցիչներ: Դիտարկված ժամանակահատվածում 146 դեպքում վարույթը կարճվել է՝ դիմումից հրաժարվելու հիմքով։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին դիմում են մեծապես մասնավոր հատվածում գործող գործատուների դեմ, այն էլ՝ հիմնականում աշխատանքից ազատվելուց հետո։ Պատճառներից մեկը կարող է լինել թերի իրազեկվածությունն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորությունների մասին կամ որպես գործադիր իշխանության մաս կազմող մարմնի անկողմակալության առումով վստահության պակասը։
Հետազոտությունը իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի (Ծրագրի) շրջանակներում իրականացված մշտադիտարկման արդյունքների վրա: Ծրագիրն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ
-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան», «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ:
ՀՀ Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը որպես Բարձրագույն դատական խորհրդի
Ներքին գործերի նախարարության կողմից մշակվել էին ««Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը մեկնարկում է եռօրյա դասընթացների
2024թ. հոկտեմբերի 15-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցելԵՄ-Հայաստան քաղաքացիական