Խոսքի ազատության սահմանափակումը

ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը անդրադարձել է վերջին երկու ամիսներին խոսքի ազատության սահմանափակման դեպքերին։ Հ․ Հարությունյանի կարծիքով՝ շատ զգույշ պետք է վերաբերվել արտահայտվելու ազատության իրավունքի սահմանափակմանը, առավել ևս քրեական պատասխանատվության գործիքակազմի կիրառմանը, որովհետև մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի ներքո այն բավականաչափ լայն պաշտպանություն ունի։
Կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի 2024 թվականի տարեկան նիստը

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի նիստին։ Նիստին մասնակցել են պատգամավորներ, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Պատասխանատու մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են գործողությունների ծրագրի 2024 թվականի տարեկան կատարողականը և գրանցած արդյունքները՝ կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի, իրավահավասարության ապահովման, արդար […]
Գերիներին աջակցող ակցիա՝ Երևանում մասնակիցները գործուն քայլեր են պահանջում.

ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանի կարծիքով՝ Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլի գնալը ծայրահեղ միջոցներից մեկն է, որը կիրառում է ազատությունից զրկված անձը որպես գործիքակազմ՝ գերիների խնդիրների նկատմամբ ուշադրություն գրավելու համար։
Կարծիք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

ԻՊԱՍ-ը և գործընկեր հասարակական կազմակերպությունները համատեղ կարծիք են հրապարակել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 13․02․2025թ․-ին հրապարակված՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որով առաջարկվում է սահմանել քրեական գործերով վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգ։ Կարծիք «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
«Առնվազն վտանգավոր և խնդրահարույց». Դատաիրավական բարեփոխումների ծրագիրը քննարկվել է առանց խորհրդում ընդգրկված ՀԿ-ների

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ՝ առանց քաղհասարակության և հասարակական կազմակերպությունների մասնակցության, տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Ինչպես հաղորդում է վարչապետի աշխատակազմը, խորհրդակցության ընթացքում զեկուցվել են ռազմավարության կատարողական ցուցանիշներն այն ոլորտներում, որոնց ուղղությամբ իրականացվել են տարբեր միջոցառումներ. Ըստ այդմ՝ աշխատանքներ են իրականացվել […]
Դիտարկումներ և առաջարկություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ հանդես է եկել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ առաջարկություններով։ Դիտարկումներ և առաջարկություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ
Կարծիք աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի նախագծի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կարծիքը E-draft.am հարթակում 05.02.2025թ.-ին տեղադրված աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջների, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերի եվ թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմին սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: Կարծիք աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի նախագծի վերաբերյալ
Անվճար իրավաբանական խորհրդատվություն Արցախից բռնի տեղահանված անձանց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում Արցախից բռնի տեղահանված անձանց։ Իրավաբանական աջակցություն տրամադրվում է հետևյալ ուղղություններով. Մարդու իրավունքների առանձին խախտումների առնչվող ընտրված գործերով կազմակերպությունը կտրամադրի իրավաբանական աջակցություն նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու հարցում։ Անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել՝ զանգահարելով 010 505 303 և 098 505 303 […]
Եթե հրաժարվենք մեր հայցերից, կլեգիտիմացնենք Ադրբեջանի թեզերը. դա կնշանակի՝ էթնիկ զտում չի եղել

ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը 1in.am-ի եթերում անդրադարձել է․Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված միջպետական դատական գանգատներից հրաժարվելու անթույլատրելիությանը և ներկայացված հայցերի բովանդակությանը, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ներկայացված նոր արբիտրաժային հայցին։ Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված գործերը, որոնցով արդարադատություն է հայցվում մասնավորապես վերաբերվում են․ 1. 2020թ․ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած խախտումներին` կյանքի իրավունքի՝ խոշտանգումների, գլխատումների,սեփականության, […]
ՀԿԿ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԴԻՏՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ամփոփվել են 2025 թվականի հունվարի 20-ին տեղի ունեցած Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար Կառավարության կողմից հայտարարած մրցույթի հարցազրույցի փուլի դիտորդության արդյունքները։ ՀԿԿ նախագահի թեկնածուի ընտրության դիտորդության արդյունքների ամփոփում
Հայ գերիները, չունենալով այլընտրանք, դատարանում ասում են այն, ինչ իրենց մատուցվում է Ալիևի հրահանգով

ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը անդրադարձել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ ընթացող շինծու գործով դատավարություներին ընդգծելով, որ կոպտագույն ձևով խախտվում է դատավարության մասնակիցների արդար դատաքննության իրավունքը, պաշտպանության իրավունքը։ Հ․ Հարությունյանի գնահատմամբ՝ դատավարության մասնակիցները կանգնած են լուրջ ճնշումների առջև և ստիպված են տալ կորզված ցուցմունքներ, որոնք այդ պահին անհրաժեշտ են կեղծ դատավարությունները նախաձեռնած մարմիններին՝ […]
Ադրբեջանի դեմ կարևոր զենքից ՀՀ-ն չպիտի՛ հրաժարվի․ Ալիևը անպատժելի կդառնա, եթե միջազգային դատական հայցերը հետ կանչվեն. Հասմիկ Հարությունյան.

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով դատավարության, հայ գերիներին ճնշելու միջոցով Հայաստանի դեմ պրոցես նախաձեռնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ի պատասխան Բաքվի ԶԼՄ-ների կողմից հրապարակված Արայիկ Հարությունյանի և Դավիթ Բաբայանի պատասխանների, նրանց ճնշելու միջոցով ցուցմունքներ կորզելու հավանականության մասին։ […]