Համագործակցության հայտարարություն: Հետազոտող-իրավաբան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հրավիրում է համագործակցության իրավական հետազոտությունների իրականացման փորձ ունեցող մասնագետի, ով կմիանա ԻՊԱՍ թիմին հետազոտական աշխատանքներին աջակցելու համար: Թեկնածուից պահանջվում է ունենալ գիտելիքներ Հայաստանի Հանրապետությունում դատական և իրավական համակարգի, մարդու իրավունքների և քրեական արդարադատության ոլորտների խնդիրների ու կարիքների վերաբերյալ, ծանոթ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների, մարդու իրավունքների և դատական և […]
Քաղաքականության համառոտագիր․Աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով աշխատանքից ազատման իրավական խնդիրները

Սույն քաղաքականության փաստաթուղթը կամ առաջարկությունները հիմնված են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության մշտադիտարկումների արդյունքում վերհանված խնդիրների վրա: Մասնավորապես 2021 թվականին Կազմակերպության կողմից իրականացվել է աշխատանքային հարաբերություններին վերաբերող վարչական եւ քաղաքացիական դատական գործերի մշտադիտարկում։ Մշտադիտարկման շրջանակներում դիտարկվել է աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ 496 գործ, որոնցով կայացվել է վճիռ (384 քաղաքացիական եւ 112 վարչական գործեր), ինչպես նաեւ […]
Քաղաքականության համառոտագիր.Աշխատանքային վեճերով պետական տուրքի գանձման խնդիրներ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ՀՀ-ում աշխատանքային վեճերի դատական պրակտիկայի ուսումնասիրություն։ Հիմնվելով ուսումնասիրությամբ վերհանված խնդիրների վրա կազմակերպությունը պատրաստել է աշխատանքային վեճերով պետական տուրքի գանձման խնդիրների վերաբերյալ քաղաքականության համառոտագիր։ Սույն համառոտագիրը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային […]
Բաց նամակ Հայաստանում բնապահպաններին ճնշելու դեպքերի վերաբերյալ

Մենք, լինելով Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպություններ, բնապահպաններ և իրավապաշտպաններ, դիմում ենք ձեզ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին, ՄԱԿ-ի իրավապաշտպանների վիճակի հարցերով հատուկ զեկուցող Մերի Լոուլերին, Օրհուսի կոնվենցիայի ներքո բնապահպանների հարցերով հատուկ զեկուցող Միշել Ֆորսթին խնդրելով ձեր լիազորությունների շրջանակում արձագանքել Հայաստանում ստեղծված իրավիճակին՝ կապված հանքարդյունաբերական բիզնեսի կողմից […]
Ոստիկանությունը ոչ իրավաչափ գործողությունների համար 200 000 դրամ է փոխհատուցել Հարությունյանին

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը ուժի մեջ է թողել Վարչական դատարանի վճիռը՝ մասնակի բավարարել Հայկուհի Հարությունյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ պարտավորեցնելով ընդունել վարչական ակտ՝ ոչ իրավաչափ գործողության հետևանքով Հարությունյանին պատճառված ոչ նյութական վնասի համար 200.000 դրամի չափով փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Հարությունյանի շահերը դատարանում ներկայացրել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։ Ինչպես է տեղի ունեցել դեպքը 2016 […]
ԻՊԱՍ ջանքերով վերականգնվել է քաղաքացու տեղեկատվություն ստանալու իրավունքը

«Իրավունքներ պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ջանքերով վերականգնվել է քաղաքացու՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը․ ՀՀ վարչական դատարանը բավարարել է նրա հայցն ընդդեմ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի՝ պարտավորեցնելով Կոմիտեին տրամադրել հայցվող տեղեկատվությունն ամբողջ ծավալով։ ՊԵԿ-ը վճիռը բողոքարկել էր․ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից, սակայն, այն մերժվել էր, իսկ Վճռաբեկ դատարանը մերժել է առհասարակ բողոքը վարույթ ընդունել։ 2021 թվականին պետական […]
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ս.թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը, որին հետեւեց նաեւ Արցախը սնուցող գազատարի փակումը: Այս նոր բլոկադայի հետեւանքով հազարավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, ընտանիքները՝ բաժանված, Արցախի ամբողջ բնակչությունը՝ առանց ջեռուցման, իսկ շտապ վիրահատական միջամտության կարիք ունեցող […]
Մարդու իրավունքները վարչական վարույթում 2-օրյա դասընթաց ՊԵԿ աշխատակիցների համար

2022թ․ նոյեմբերի 23-24-ը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախաձեռնությամբ անցկացվել է «Մարդու հիմնական իրավունքները վարչարարության և վարչական արդարադատության շրջանակներում» խորագրով դասընթացը, որին մասնակցել են ՊԵԿ տասնյակ աշխատակիցներ։ Այս խորագրով դասընթացները շարունակական են և նպատակ են հետապնդում կարողությունների զարգացման միջոցով նպաստել պետական մարմինների հանրային կառավարման որակի բարելավմանը: Դասընթացը վարել է մարդու իրավունքների և վարչական արդարադատության փորձագետ, […]
Զեկույց․Աշխատանքային գործերով դատական պրակտիկայի ուսումնասիրություն․ աշխատանքային իրավունքի խնդիրներ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացվել է ՀՀ-ում աշխատանքային վեճերի դատական պրակտիկայի ուսումնասիրություն։ Դիտարկվել են աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ 496 գործեր, որոնցով կայացվել է վճիռ (384 քաղաքացիական և 112 վարչական գործեր), ինչպես նաև 123 կարճման մասին որոշում: Ուսումնասիրությամբ բացահայտվել են ՀՀ-ում աշխատանքային իրավունքների իրավիճակի հետ կապված խնդիրներ, ինչպես անձանց աշխատանքից ազատելու մասին հրամանների վիճարկման, […]
ՀՀ–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկման զեկույց

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա, Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն ՀԿ-ները «ՀՀ-ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության […]
Մարդու իրավունքները վարչական վարույթում եռօրյա դասընթաց տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար

2021թ.-ի նոյեմբերի 9-ից 11-ը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից իրականացվել է «Վարչական վարույթ և վարչական արդարադատության սկզբունքները, Մարդու իրավունքները վարչական վարույթում» եռօրյա դասընթացը՝ նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների՝ վարչարարություն իրականացնող աշխատակիցների համար։ Դասընթացը վարել է վարչական իրավունքի և մարդու իրավունքների փորձագետ Արման Զրվանդյանը, ինչպես «ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների վարչարարության վիճարկման պրակտիկան ՀՀ վարչական դատարանում» թեմայով […]
Մարդու իրավունքները վարչական վարույթում 2-օրյա դասընթաց ՊԵԿ աշխատակիցների համար

2021թ.-ի հուլիսի 22-ից 23-ը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից իրականացվել է «Վարչական վարույթ և վարչական արդարադատության սկզբունքները, Մարդու իրավունքները վարչական վարույթում» երկօրյա դասընթացը՝ նախատեսված Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համար։ Դասընթացը վարել է վարչական իրավունքի և մարդու իրավունքների փորձագետ Արման Զրվանդյանը, ինչպես նաև ՊԵԿ-ի դեմ գործերով դատական պրակտիկան ՀՀ վարչական դատարանում թեմայով դասախոսությամբ հանդես է […]