Մարդու իրավունքները վարչական վարույթում 2-օրյա դասընթաց ՊԵԿ աշխատակիցների համար
2021թ.-ի հուլիսի 22-ից 23-ը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից իրականացվել է «Վարչական վարույթ և վարչական արդարադատության սկզբունքները, Մարդու իրավունքները վարչական վարույթում» երկօրյա դասընթացը՝ նախատեսված Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների համար։
Դասընթացը վարել է վարչական իրավունքի և մարդու իրավունքների փորձագետ Արման Զրվանդյանը, ինչպես նաև ՊԵԿ-ի դեմ գործերով դատական պրակտիկան ՀՀ վարչական դատարանում թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը:
Դասընթացները կրելու են շարունակական բնույթ և ուղղված են լինելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման միջոցով հանրային կառավարման որակի բարելավմանը:
Դասընթացը իրականացվում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից իրականացվող «Պետական կառավարման որակի բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում NED հիմնադրամի ֆինասնական աջակցությամբ:

Օգոստոսի 31-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն Երևանում անցկացրեց

Օգոստոսի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն անցկացրեց «Հակակոռուպցիոն դատարանի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն

2026թ․ սեպտեմբերին ՄԱԿ- ի Բռնի անհետացումների հարցերով կոմիտեն քննարկելու է