Մարդու իրավունքները վարչական վարույթում 2-օրյա դասընթաց ՊԵԿ աշխատակիցների համար
2022թ․ նոյեմբերի 23-24-ը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախաձեռնությամբ անցկացվել է «Մարդու հիմնական իրավունքները վարչարարության և վարչական արդարադատության շրջանակներում» խորագրով դասընթացը, որին մասնակցել են ՊԵԿ տասնյակ աշխատակիցներ։
Այս խորագրով դասընթացները շարունակական են և նպատակ են հետապնդում կարողությունների զարգացման միջոցով նպաստել պետական մարմինների հանրային կառավարման որակի բարելավմանը:
Դասընթացը վարել է մարդու իրավունքների և վարչական արդարադատության փորձագետ, փաստաբան Արման Զրվանդյանը, ինչպես նաև ՊԵԿ-ի դեմ գործերով դատական պրակտիկան ՀՀ վարչական դատարանում թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ վարչական դատարանի դատավոր Ռուզաննա Ազրոյանը:
Դասընթացը իրականացվում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից իրականացվող «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում «Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի» (NED) ֆինասնական աջակցությամբ:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն բողոքարկել է Քննչական կոմիտեի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ՄԱԿ-ի Դատավորների և իրավաբանների անկախության

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Արաքս Մելքոնյանը գործընկերների հետ

Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջ՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա