Մարդու իրավունքները վարչական վարույթում եռօրյա դասընթաց տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար
2021թ.-ի նոյեմբերի 9-ից 11-ը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից իրականացվել է «Վարչական վարույթ և վարչական արդարադատության սկզբունքները, Մարդու իրավունքները վարչական վարույթում» եռօրյա դասընթացը՝ նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների՝ վարչարարություն իրականացնող աշխատակիցների համար։
Դասընթացը վարել է վարչական իրավունքի և մարդու իրավունքների փորձագետ Արման Զրվանդյանը, ինչպես «ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների վարչարարության վիճարկման պրակտիկան ՀՀ վարչական դատարանում» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել ՀՀ վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը:
Դասընթացները կրում են շարունակական բնույթ և ուղղված են լինելու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացման միջոցով հանրային կառավարման որակի բարելավմանը:
Դասընթացը իրականացվում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից իրականացվող «Պետական կառավարման որակի բարելավում կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում NED հիմնադրամի ֆինասնական աջակցությամբ

Զարինե Ավանեսյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին դիմել էր կենսաթոշակի

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) հասարակական կազմակերպությունը և «Միջազգային և

2026 թ. սեպտեմբերի 11-12-ը Լեռնային Ղարաբաղ (Արցախ) այցելեցին 58 երկրի

Ծառայության տևողությունը՝ 6 ամիս «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը