Մարդու իրավունքները վարչական վարույթում եռօրյա դասընթաց տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների համար

2021թ.-ի նոյեմբերի 9-ից 11-ը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից իրականացվել է «Վարչական վարույթ և վարչական արդարադատության սկզբունքները, Մարդու իրավունքները վարչական վարույթում» եռօրյա դասընթացը՝ նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների՝ վարչարարություն իրականացնող աշխատակիցների համար։ Դասընթացը վարել է վարչական իրավունքի և մարդու իրավունքների փորձագետ Արման Զրվանդյանը, ինչպես «ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների վարչարարության վիճարկման պրակտիկան ՀՀ վարչական դատարանում» թեմայով […]